Մի քանի ամսվա մեջ Google-ը լքել են երկու թոփ մենեջերներ

Մի քանի ամսվա մեջ Google-ը լքել են երկու թոփ մենեջերներ

Նախագծող Մարկ Լևոյն ու Pixel ուղղության նախկին ղեկավար Մարիո Կեյրոզը լքել են Google-ը։ Նրանք հեռացել են ընկերությունից դեռ մի քանի ամիս առաջ։ Վերադասավորումներին ուշադրություն են դարձրել The Information։

Պարբերականը մանրամասնում է, որ Մարկ Լևոյը ղեկավարում էր ծրագրավորողների այն խումբը, որոնք Pixel-ի տեսախցիկների համար հաշվողական ալգորիթմներ էին մշակում։ Իսկ Կեյրոսը պատասխանատու էր ամբողջ ուղղության համար ու հաշվետու էր անձամբ Սունդարու Պիչաիին։

Ընկերությունը հրապարակային չի հայտարարել աշխատակիցների հեռանալու մասին, սակայն դա իմանալ հնարավոր է եղել նրանց LinkedIn-ի էջերից։ Կեյրոզը դեռ հունվարից հայտարարել էր, որ հեռացել է Google-ից ու միացել է Palo Alto Networks-ին, իսկ Լևոյը հեռացել է պաշտոնից 2020-ի մարտից։

The Information-ի տվյալներով Google-ի սարքավորումների ուղղության պատասխանատու Րիկ Օստրելոն դժգոհ էր Pixel 4-ի որակից։ Մինչև սմարթֆոնի դուրս գալը նա մի քանի անգամ բացեիբաց հայտնել է, որ լուրջ մտավախություններ ունի մոդելի հետ կապվա ու բացեիբաց քննադատել է, օրինակ մարտկոցի որակը։

Թեգեր: Goole, Pixel