OnePlus 8 Pro սմարթֆոնը բոլոր դեռահասների երազանքն է․ այն լուսանկարում է հագուստի տակից (Meduza)

OnePlus 8 Pro սմարթֆոնը բոլոր դեռահասների երազանքն է․ այն լուսանկարում է հագուստի տակից (Meduza)

OnePlus 8 Pro սմարթֆոն օգտագործողները նկատել են, որ տեսախցիկը կարող է ներթափանցել բարակ պլաստիկի տակ ու ցույց տալ, թե տակն ինչ կա։ Հարկավոր է ընդամենը միացնել տեսախցիկն ու անցնել ֆոտոքրոմ ռեժիմին, որը ֆիքսում է ինֆրակարմիր ճառագայթները։ Այս առանձնահատկության վրա ուշադրություն են դարձրել Reddit -ի օգտատերերն ու լատվիացի տեխնոբլոգեր Բեն Գեսկինը։

Գեսկինը հեռախոսի տեսախցիկը փորձարկել է Oculus Quest VR սաղավարտի ղեկավարման վահանակների ու Apple TV-ի սարքավորումների վրա։

Այլ օգտատերերին հաջողվել է նույն կերպ թափանցիկ դարձնել հեռուստացույցի հեռակառավարման վահանակը։

Տեսականորեն տեսախցիկի այս ֆունկցիան չպետք է աշխատեր հագուստի վրա, սակայն AndroidPIT տեխնոլոգիական պարբերականի լրագրողներն այս ֆունկցիայի միջոցով կարողացել են տեսնել մուգ մարզաշապիկի տակ թաքնված գրառումը։

Թեգեր: one plus, Pro