Xiaomi-ի ղեկավարն անհարմար դրության մեջ է հայտնվել

Xiaomi-ի ղեկավարն անհարմար դրության մեջ է հայտնվել

Xiaomi-ի ղեկավար Լեյ Ցզյունը Weibo-ում գրառումներից մեկը կատարել է iPhone-ից։ Սա փաստում էր հրապարակման ավտոմատ որոնման հնարավորությունը։ Շուտով նա ջնջեց հրապարակումը, սակայն օգտատերերը հասցրել էին սքրինշոթեր անել։ Սրա վրա ուշադրություն էին դարձրել հատկապես Gizmochina-ի աշխատակիցները։

Weibo-ն ավտոմատ կերպով ցույց է տալիս, թե ինչ սմարթֆոնից է կատարվել գրառումը։ Սովորաբար լրագրողները հենց այդպես են իմանում խոշոր ընկերությունների նոր մոդելների մասին, քանի որ կորպորոացիաների ղեկավարներն իրենց գրառումները հաճախ անում են դեռ չներկայացված սմարթֆոնից։

Սակայն ԶԼՄ-ներն այս անգամ ուշադրություն դարձրին Լեյ Ցզյուի գրառումների շարքին, որտեղ նա կիսվում էր իր սիրելի գրքերով, և տեսել էին, որ բոլոր գրառումներն արված են iPhone-ից։ Սա մի շարք հարցեր առաջացրեց Xiaomi-ի ղեկավարի հետևորդների մոտ։

Շուտով չինական հսկայի ղեկավարը ջնջեց գրառումը, իսկ ընկերության գործընկերներից մեկը ելույթ ունեցավ, ի պաշտպանություն նրա։ Նա երեսպաշտություն անվանեց այն պնդումը, որ ընկերությունները չպետք է օգտվեն մրցակիցների արտադրանքից։ Նրա խոսքով, հաճախ նորարարությունները կրկնօրինակում են իրարից ու ավելի բարելավում ու դա նորմալ է։

Gizmochina-ն հիշեցրեց, որ սա առաջին դեպքը չէ։ Մինչ սա, Huawei-ի հիմնադիրը բացեիբաց հայտարարել էր, որ հիանում է Apple-ի էկոհամակարգով, Realme-ի ղեկավարը Twitter-ում գրառումներ էր կատարում iPhone-ից, իսկ Meizu-ի թոփ մենեջերներից մեկը, ընկերությունից հեռանալու անմիջապես հետո սկսել iPhone օգտագործել։

Այս ամենից բացի, Xiaomi-ի թոփ մենեջերներին արգելված չէ մրցակիցների արտադրանքից օգտվել։

Թեգեր: Apple, iPhone, Xiaomi