Նոր թռչող սարքով հնարավոր է թռիչքներ կատարել առանց օդաչուի որակավորման

Նոր թռչող սարքով հնարավոր է թռիչքներ կատարել առանց օդաչուի որակավորման

Կանադական WatFly ընկերությունն արդեն նախնական պատվերներ է ընդունում Atlas անձնական թռչող սարքերի համար։ Վաճառքները կսկսվեն 2021 թվականի երկրորդ կեսից։

Դրա հետ մեկտեղ, Atlas-ի առաջին թռիչքը նախատեսված է միայն 2020 թվականի վերջին, տեղեկացնում է Aviation Week-ը։

WatFly-ի նախագծողները Atlas-ի վրա աշխատում են ավելի քան երկու տարի։ Այն պետք է հայտնվի գերթեթև թռչող սարքերի ցանկնում և կշռելու է մոտ 115 կիլոգրամ։  Քանի որ նման սարքերը որակավորման կարիք չունեն։ Դրանից բացի, շատ երկրներում նման սարքերով թռիչքներ իրականացնելու համար անգամ օդաչուի որակավորում պետք չէ։

Ինչպես գրում է N+1-ը, Atlas-ը մեկտեղանի թռչող սարք է, պտտվող թևերով, որոնցից յուրաքանչյուրի վրա երկուական էլեկտրական օդափոխիչ կա։ Թևերի վրա տեղադրված մարտկոցները սարքին թույլ են տալիս օդում մնալ մինչև 60 րոպե։ Թռիչքն էլ վայրէջքն էլ սարքը կատարում է ուղղահայաց դիրքով, իսկ թռիչքի ժամանակ ինքնաթիռի ռեժիմ է ընդունում։ Սարքավորումը հագեցած է բալիստիկ օդապարուկով։

Թեգեր: Atlas, Fly