Նոր խոսք սմարթֆոնների շուկայում

Նոր խոսք սմարթֆոնների շուկայում

Lenovo ընկերությունը շարուկաում է կիսվել Lenovo Legion սմարթֆոնի մանրամասներով, որը կհամալրվի աշխարհում ամենաարագ լիցքավորման համակարգով՝ 90 Վատտ։

Ավելի վաղ հայտարարվում էր, որ սմարթֆոնը կստանա բոլորովին նոր, հատուկ իր համար ստեղծված կաղապար։ Նոր թիզերում ասում են, որ սմարթֆոնը շատ հարմար կլինի հորիզոնական դիրքով օգտագործելու համար։ Դրան զուգահեռ ծրագրավորողները մաքսիմալ արդյունավետ կերպով օգտագործելի են դարձրել գրեթե ամբողջ էկրանը։ Lenovo Legion-ը գովազդում են «հորիզոնական էկրան» բառակապակցությամբ։

Մասնավորապես դա կապված է դիմացի տեսախցիկի դիրքի հետ։ Այն դուրս է գալիս կորպուսից, ու ոչ թե էկրանի վերին հատվածում է, այլ հեռախոսի կողքի հատվածից։

Նախնական տեղեկություններով Lenovo Legion-ը համալրված է ֆլագմանական հարթակով՝ Qualcomm Snapdragon 865։ Օպերատիվ հիշողությունը՝ LPDDR5, ֆլեշ հիշողությունը՝ UFS 3.0, նաև Wi-Fi 6-ի հնարավորություն ունի։ Բացի դրանից, սմարթֆոնը կհամալրվի 90 Հց հաճախականությամբ էկրանով։

Դեռ չթողարկված AnTuTu-ում սմարթֆոնն արդեն 600 000 միավոր է հավաքել։

Թեգեր: Game, Lenovo, Smartphone, Snapdragon