Chrome-ի նոր թարմացումը մեծ աղմուկ է բարձրացրել

Chrome-ի նոր թարմացումը մեծ աղմուկ է բարձրացրել

«Մարդկանց երկու տեսակ կա․ մինիմալիստներ, որոնց մոտ ընդամենը մեկ կամ երկու պատուհան է բացված, և կոլեկցիոներներ, որոնց համակարգչի էկրանին նայելիս, ուղղակի կխճճվես»։

Google-ը ներկայացրել է Chrome-ի նոր թարմացումը, որտեղ հնարավոր կլինի բրաուզերի ներդիրները (tab) խմբավորել ու գունավորել։

Ընկերությունից տեղեկացնում են, որ մի քանի ամիս շարունակ փորձարկել են նոր հնարավորությունը։ Նախագծողները խորհուրդ են տալիս խմբավորումներն անել թեմատիկ, կարևորության սկզբունքով և այլն։

Windows, MacOS, Linux և Chrome OS-ի համար նախատեսված թարմացումները կլինեն մայիսի վերջին, մինչ այդ կարող եք փորձել բետա տարբերակը։

Թեգեր: Chrome, Google, New