Google-ը կարգելափակի շատ ռեսուրս ծախսող գովազդները

Google-ը կարգելափակի շատ ռեսուրս ծախսող գովազդները

Google ընկերությունը հայտարարել է, որ կարգելափակի այն գովազդները, որոնք շատ ռեսուրս են ծախսում։

Ընկերությունում հայտարարել են, որ գովազդի մի մասը ծանրաբեռնում է ցանցը, նաև սարքավորումներից անհամեմատ մեծ ռեսուրս է խլում, ինչի մասին ոչ բոլոր օգտատերերը գիտեն։ Այդ պատճառով էլ Google-ը որոշել է արգելափակել այն բաներները՝ որոնք

1․ 4 մեգաբայթից ավելի ինտերնետ տրաֆիկ են ծախսում

2․ 30 վայրկյան ժամանակահատվածում ծանրաբեռնում են պրոցեսորն արդեն 15-րդ վայրկյանից

3․ Պրոցեսորից ավելի քան 60 վայրկյան են պահանջում, որպեսզի կարողանա մշակել ու վերարտադրել այն։

Ընկերությունում ընդգծել են, որ ամբողջ ծավալի միայն 0․3 տոկոսն է, որ նման քանակության ռեսուրս է օգտագործում, սակայն միայն նրանք ծախսում են ամբողջ ինտերնետ տրաֆիկի 27%-ը, իսկ պրոցեսորների՝ 28%-ը։

Այս ֆունկցիան արդեն թեստավորման փուլում է, իսկ օգոստոսի վերջից արդեն հասանելի կլինի բոլորի համար։

Թեգեր: ads, block, Chrome, Google