Redmi-ում արտահոսք է տեղի ունեցել․ ցանցում են հայտնվել նոր մոդելի լուսանկարներն ու տեխնիկական բնութագիրը

Չինական կարգավորիչ  TENAA -ի տվյալների բազայում նկատել են Redmi ընկերության նոր սմարթֆոնի մասին տեղեկություններ։ Այն պետք է թղարկվի Redmi Note 10 5G անունով։ Աղբյուրը ներկայացրել է սմարթֆոնի լուսանկարներն ու տեխնիկական բնութագիրը։

https://twitter.com/xiaomishka/status/1261166652839940097

Նոր սմարթֆոնի կափարիչի դիզայնն առանձնապես չի տարբերվում Redmi Note 9 մնացած մոդելներից։ Տեսախցիկների նույն քառանկյուն շրջանակը։ Գլխավոր սենսորը 64ՄՊ հզորության է։

Դիմացի տեսախցիկը, որը կաթիլի տեսք ունի, 16 ՄՊ է։ Սմարթֆոնը, ինչպես որ սպասվում էր, համալրված է Dimensity 800-ով, որը կթողարկվի մայիսի 18-ին։ Պրոցեսորներն աշխատում են մաքսիմալ հաճախականության վրա՝ 2․66 Գեգահերց։

OLED էկրանը 6․57 դյույմ անկյունաչափ է, թողունակությունը՝ 2400 х 1080 պիքսել։

Redmi Note 10 5G-ն համալրվել է 4520 մԱ/ժ մարտկոցով։ Գնորդներին կառաջարկվի 6/64, 6/128, 8/128 և 8/256 ԳԲ տարբերակները։

Տուփից հանելուց հետո սմարթֆոնը կաշխատի Android 10 օպերացիոն համակարգով և MIUI 12-ով։

Եթե Redmi-ն հավատարիմ մնա անցյալ տարվա գրաֆիկին, ապա Redmi Note 10-ը շուկա դուրս կգա այս ամառ։