Ռոբոտ քանդակագործն իսկական արվեստի գործեր է ստեղծում

Ռոբոտ քանդակագործն իսկական արվեստի գործեր է ստեղծում

Ցյուրիխում գտնվող Շվեյցարական տեխնիկական բարձրագույն դպրոցի ինժեներները ներկայացրել են մի ռոբոտի, որն ունակ է բարդ քանդակներ ստեղծել պենոպոլիստիրոլից։ Նկարագրող հոդվածում ասվում է, որ ռոբոտին կներկայացնեն  SIGGRAPH 2020 կոնֆերանսի ժամանակ։

Ըստ էության, ռոբոտը ոչ այլ ինչ է, քան թերմոկտրիչ։ Կտրելու ժամանակ հատուկ լարը ակտիվ կարողանում է ճկվել, հենց դա էլ օգնում է բարդ ֆիգուրներ ստանալ։ Էլեկտրականության շնորհիվ լարը տաքանում է, ինչն էլ թույլ է տալիս հպման ժամանակ հալեցնել կոշտ մակերեսները, գրում է N+1-ը։

Որպեսզի լարը հնարավոր լինի ծալել ու շարժել, շվեյցարացի ինժեներներն այն տեղադրել են YuMi ռոբոտի երկու մանիպուլյատորների արանքում։ Ղեկավարող ալգորիթմը ստանում է արձանի վերջնական պատկերն ու դրա հիման վրա ծրագրավորում է մանիպուլյատորների շարժումների հաջորդականությունը։ Յուրաքանչյուր կտրվածքի ալգորիթմը կորերի այնպիսի փունջ է հաշվարկում, որպեսզի հնարավորինս նվազեցնի մոդելի ու կտրվածքի մակերևույթների տարբերությունը։

Ռոբոտի հնարավորությունների դեմոստրացիայի համար, ինժեներները դրա օգնությամբ մի քանի ֆիգուր են պատրաստել, որոնցից մի քանիսը հնարավոր չէ ստանալ սովորական թերմոկտրիչի օգնությամբ։

Թեգեր: Robot, sculpture