AmazFit Ares «անմահ» ժամացույցները շուտով վաճառքում կհայտնվեն

AmazFit Ares  «անմահ» ժամացույցները շուտով վաճառքում կհայտնվեն

AmazFit ընկերությունը «անմահ» AmazFit Ares խելացի ժամացույցների թիզերների շարք է հրապարակել։ Պոստեռներից մեկի վրա գրված է ժամացույցի գինը՝ 70 դոլար։ Չինաստանում նախնկան պատվերն ընդունվուն են այսօրվանից սկսած, առաջին գնորդները զեղչեր կստանան, իսկ համընդհանուր վաճառքի գաջեթը դուրս կգա այս տարվա հունիսի 1-ից։

AmazFit Ares-ի տեխնիկական բնութագիրը հայտնի էր դարձել մինչև պրեզենտացիան։ Մոդելը համալրվել է 1,28 դյույմ էկրանով, որը կարող է ավտոմատ կերպով փոփոխել պատկերի կարգավորումները։ Էկրանը պաշտպանված է Gorilla Glass 3 ապակիով, իսկ կորպուսը պաշտպանված է հարվածադիմացկուն պոլիկարբոնատով։ Ժամացույցները համապատասխանում են MIL-STD-810G զինվորական ստանդարտին։

Դրանք ջրադիմացկուն են 5 ATM, տեղակայման վայրը որոշելու համար ունի ներդրված GPS համակարգ։ Ամբողջ փաթեթի մեջ մտնում է նաև Biotracker PPG համակարգը, որը չափում է սրտի աշխատանքը, ու բարոմետր։

Խելացի ժամացույցները Ձեզ ցույց կտամ, ժամը, ամսաթիբը, եղանակի տեսությունը, զանգերի ու նամակների մասին տեղեկատվություն։ Նրանք Ձեզ կհիշեցնենք, որ ջուր խմելու ժամանակն է, մարզվելու ժամանակն է և այդպես շարունակ։

Թեգեր: New, Smart watch