Google Play-ից հավելված են ջնջել՝ կորոնավիրուսի մասին հիշատակումների համար

Google Play-ից ջնջել են Podcast Addict պոդկաստերի ծառայությունը, կորոնավիրուսի մասին ձայնագրությունների պատճառով։ Այս մասին Twitter-ում հայտնել է հավելվածի ստեղծողը։  Google-ը հավելվածի աշխատանքային թիմին նամակ է ուղարկել, որտեղ հաղորդում է, որ ընկերությունը խախտել է Google Play-ից օգտվելու կանոնները։ Ընկերությունը թույլատրում է կորոնավիրուսին վերաբերող միայն հավելվածները թողարկել, որոնք պատրաստված են պետական մարմինների կամ առողջապահական հասարակական կազմակերպությունների կողմից։

Այն օգտատերերը, որոնք արդեն ներբեռնել են հավելվածը, կշարունակեն օգտվել դրանից, սակայն չեն կարող դրա ներսից գնումներ անել։ Հավելվածի ներսում գովազդների ցուցադրումը նույնպես դադարեցված է։ Որպեսզի ծառայությունը վերականգնվի օնլայն խանութում, ծրագրավորողները պետք է ջնջեն հավելվածից կորոնավիրուսի մասին բոլոր հիշատակումները, կամ էլ հաստատեն, որ հավելվածը գործակցում է իշխանությունների կամ առողջապահական կազմակերպությունների հետ։