Chrome 83 բարուզերն արդեն հասանելի է․ կան կարևոր փոփոխություններ (Տեսանյութ)

Chrome 83 բարուզերն արդեն հասանելի է․ կան կարևոր փոփոխություններ (Տեսանյութ)

Google ընկերությունը մեծ թարմացում է թսղարկել իր ֆիրմային Chrome բրաուզերի համար։ Chrome 83 տարբերակի փոփոխությունները բավականին շատ են։ Նախ, արդեն գրել ենք բարուզերի ներդիրները խմբավորելու մասին։ Այն թույլ է տալիս ներդիրները խմբավորել գուներով, թեմատիկ ու ըստ աշխատանքի հարմարավետության։ Հնարավորությունն աստիճանաբար է ներդրվում ու կարող է թարմացումից հետո անմիջապես չհայտնվել։

Թարմացումը ներառում է նաև անվտանգության կարգավորումների փոփոխված ինտերֆեյս։ Այն հիմա ավելի ինտուիտիվ ու հասկանալի է դարձել։ Փոփոխվել է cookie ֆայլերի հետ աշխատելու կարգավորումների դիզայնը։

Ծրագրավորողներն անվտանգության մի նոր ու շատ կարևոր գործիք են ավելացրել՝ էկրանի վերին անկյունում փազլի հատիկի նշան։ Սեղմելով այդ գործիքի վրա, դուք տեղեկատվություն կստանաք, թե Ձեր մուտք գործած կայքն ինչ տեղեկատվություն ու տվյալներ է հավաքում ձեզանից։

Chrome 83-ը կդառնա նաև այս բրաուզերի առաջին տարբերակը, որն «incognito» ռեժիմում արգելափակում է այլ ծառայությունների cookie ֆայլերը։ Ընդ որում, օգտատերը կարող է փոխել այդ կարգավորումը կոնկրետ կայքերի համար։

Ընդհանուր առմամբ անվտանգության համակարգի 38 փոփոխոխություն է արվել։ Արդեն փակված խոցելի կետերից առնվազն չորսը շատ վտանգավոր են։ Այդ խոցելիությունը գտած մասնագետները Google-ից հազարավոր դոլարներ պարգևատրում են ստացել։ Օրինակ՝ հետազոտող Վուզսին Օն 20 հազար դոլար ստացավ, կարդալու ռեժմիմում գտած սխալների համար։

Chrome 83-ի ստաբիլ տարբերակն արդեն հասանելի է Linux, Windows և  macOS համակարգերի համար։

Թեգեր: Chrome, Chrome-83, Google, New