Microsoft-ի նոր, սուպեր համակարգիչը

Microsoft ընկերությունը ստեղծել է ամպային սուպերհամակարգիչ, որը մտնում է աշխարհի հինգ ամենահզոր համակարգիչների ցանկնում ու նախատեսված է հատուկ OpenAI ընկերության համար։ Նոր համակարգիչը նախատեսված է արհեստական ինտելեկտի մշակման համար։ Այն ներկայացվեց  Microsoft Build 2020 կոնֆերանսի ժամանակ, որն այս տարի անց է կացվում օնլայն ռեժիմով։

Ինչպես հաղորդում է Microsoft ընկերությունն իր պաշտոնական բլոգում, սուպեր համակարգիչը միավորում է ավելի քան 285 հազար պրոցեսորներ, 10 հազար գրաֆիկական պրոցեսորներ, ու յուրաքանչյուր սերվերի միացած է 400 Գբիտ/վրկ արագությամբ ինտերնետով։

Ամպային տիրույթում տեղադրվելու հաշվին համակարգիչն ունի ամպային ենթակառուցվածքների բոլոր առավելությունները, այդ թվում արագ տեղակայումը, տվյալների հուսալի կենտրոնները և Azure-ի ծառայություններին հասանելիությունը։

Microsoft-ում նշեցին, որ նախկինում մեքենայական ուսուցման փարձագետները AI մոդելները մշակում էին կոնրետ խնդիր լուծելու շրջանակում։ Այսինքն տվյալները հավաքվում ու խմբավորվում էին բացառապես տվյալ խնդրի շրջանակներում։ Օրինակ՝ տարատեսակ օբյեկտների նույնականուցում, ճանաչում, տեքստերի թարգմանություն և այդպես շարունակ։ Սակայն որոշ սցենարների դեպքում, ավելի լավ է աշխատում մեքենայական ուսուցման մեկ մեծ մոդելը, գրում է  TJ-ն։ Օրինակ հրապարակային հասանելիություն ունեցող փաստաթղթերի միլիարդավոր էջերի դեպքում։ Նմանատիպ համակարգերը կարող են միաժամանակ մի քանի խնդիր լուծել․

․ Երկար ելույթների արդյունքների ամփոփում անել

․ Օնլայն խաղերի չատերի մոդերացիա անել

․ Անգամ ծրագրային կոդ գեներացնել

OpenAI ընկերությունը զբաղվում է արհեստական բանականության կանոնակարգմամբ։