Windows 10-ի նոր թարմացումը շարքից հանում է համակարգիչը

Windows 10-ի նոր թարմացումը շարքից հանում է համակարգիչը

Windows 10 օպերացիոն համակարգի վերջին թարմացումն ավելի խնդրահաույց էր, քան կարող էր թվալ։

Թարմացումը Microsoft ընկերությունը թղարկեց մայիսի 12-ին, ավանդական «Patch Tuesday» շարքից։ Թարմացման կոդը՝ KB4556799։ Թարմացումը թողարկվել էր Windows 10-ի 1903 և 1909 տարբերակների համար։ Այս թարմացումը պետք է ավելի անվտանգ դարձներ Internet Explorer և Microsoft Edge բարուզերները, Microsoft Xbox-ը, Microsoft Office-ի փաթեթն ու այդպես շարունակ։

Սակայն անվտանգության փոխարեն օգտատերերը թարմացումից հետո մի շարք խնդիրների առաջ կանգնեցին։ Առաջին խնդիրները կապված էին ձայնի ու որոշ ֆայլերի անհետանալու հետ։ Սակայն օպերացիոն համակարգը դրանով չսահմանափակվեց։ Խնդիրները սկսվում են BSOD  «մահվան կապույտ էկրանով» ու վերջանում Outlook-ի համակարգային շրիֆտերի փոփոխությամբ։

Ներկա պահին բոլոր այդ խնդիրները լուծվում են միայն թարմացումը ջնջելով։ Ընկերությունն այժմ կենտրոնացած է Windows 10 May 2020 Update խոշոր թարմացման վրա, որը հասանելի կդառնա մայիսի վերջին։

Թեգեր: New, update, Windows 10