Ապագայի 10 տեխնոլոգիաները

Ապագայի 10 տեխնոլոգիաները

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց բարդանում է ֆուտուրիստների ու ֆանտաստ գրողների գործը։ Հիմա պրակտիկորեն անհնար է դարձել երևակայել որևէ տեխնոլոգիա, ու չհայտնվի որևէ ծրագրավորող ու ինժեներ ու իրականություն չդարձնի դա։ Զարգացմանը զուգահեռ ավելանում են նաև դրան հակառակվողների, դա չընդողների ու դրանից վախեցողների թիվը։ Սակայն, չնայած այս ամենին, զարգացումը կանգ չի առնում։ Եվ այսպես, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ամսագիրը հրապարակել է 2020-ի տեխնոլոգիաները, որոնք կփոխեն մեր ապագան։  

1․ Արբանյակների մեգա-համաստեղություն

Սրա հիմնական նպատակը մոլորակի բնակչությանն արագ ու հասանելի ինտերնետով ապահովելն է։ Նման արբանյակներ արդեն կան, սակայն համաստեղության դեռ չեն ձգում։ Նմանատիպ ծրագրով զբաղվում է, օրինակ՝ Իլոն Մասկի ընկերությունը՝ Starlink:

2. Գրպանի Արհեստական ինտելեկտ

Արհեստական բանականության տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են ներդրվում մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտ։ Ու դրանց հիմնական պորտալները սմարթֆոններն են։ Նոր սերնդի գրեթե բոլոր սմարթֆոնները հագեցած են արհեստական բանականության տեխնոլոգիաներով, որոնք օգնում են ավելի լավ լուսանկարել կամ էլ տվյալներն ավելի ապահով դարձնել։

3․ Արհեստական բանականությունը միկրոկենսաբանությունում

Արհեստական բանականությունը միայն զվարճանքի համար չէ։ Դրա օգնությամբ ամեն օր բժիշկները ստեղծում են նոր դեղեր ու հակաբիոտիկներ, որոնք օգնում են հաղթարահարել անգամ նախկինում անբուժելի հիվանդությունները։ Արհեստական բանակության կիրառումը զգալիորեն նվազեցնում է ոլորտի ծախսերը։

4․ Քվանտային համակարգիչներ

Անցյալ տարվա աշնանը Google-ը պաշտոնապես հայտարարեց «քվանտային գերազանցության» մասին։ Սակայն ընկերությունում խոստովանեցին, որ իրենց համակարգիչն ունակ է միայն մեկ խնդիր լուծել, իսկ խնդիրների շարք լուծող քվանտային համակարգիչը դեռ շարունակում է երազանք մնալ։ Սակայն Microsoft-ի երեկ ներկայացրած քվանտային համակարգիչը՝ Azure-ը, գրողի ծոցն ուղարկեց այս թեզը։  

5․ Կլիմիայական փոփոխությունների կանխատեսում

Հաշվարկային հզորությունների բազմապատկումը հանգեցրեց նրան, որ այսօր մարդիկ կարող են գերճշգրիտ եղանակային կանխատեսումներ անել։ Այդ տեխնոլոգիաները ապագայում միայն կատարելագործվելու են։

6․ Հակատարիքային (երիտասարդեցնող) պրեպարատներ

Բժշկությունն այսօր զբաղվում է ոչ միայն դարի հիվանդությունների կանխարգելմամբ ու բուժմամբ, օրինակ, ինչպիսին քաղցկեղն է կամ սրտանոթային անբավարարությունը։ Բայց բժիշկներն աշխատում են նաև երիտասարդեցնող ու հակատարիքային պրեպարատների ստեղծման ուղղությամբ։ Այո, հավերժական կյանքի ձգտումը նոր թափ է ստանում։ Արդեն այսօր այդ պրեպարատներից շատերը հաջողությամբ են անցնում բոլոր թեստավորումները։

7․ Անվտանգ ինտերնետ

Քանի որ ապագայի թրենդը քվանտային համակարգիչներն են, դրանք մի քանի անգամ ավելի անվտանգ են, իսկ տեղեկատվությունն ավելի լավ է գաղտնագրված։ Դեռևս քվանտային ինտերնետը համարվում է ապագայի տեխնոլոգիա, ֆուտուրիստական երանգներով։ Սակայն աշխատանքներն ակտիվ ընթանում են։

8․ Թվային արժույթ

Արժույթի թվայնացումն այդպես էլ կանգ չառավ, չնայած նախնական կանխատեսումներին։ Ավելին, դրանց թիվն ամեն օր ավելի է աճում։ Արդեն այսօր թվային արժույթից օգտվողների թիվն անցնում է մի քանի միլիոնի սահմանը։ Բանկային տեխնոլոգիաները թույլ են տալիս բազմաթիվ գործարքներ կատարել:

9. Գերանհատական բժշկություն

Դեղերը կսկսեն հարմարվել, ըստ յուրաքանչյուր պացիենտի օրգանիզմի։ Առաջին հերթին դա վերաբերվում է հազվագյուտ գենետիկ հիվանդությունների բուժմանը։

10․ Դիֆերենցիալ գաղտնիություն

Այս տեխնոլոգիան օգտագործվելու է այս տարի ԱՄՆ-ում, մարդահամարի ժամանակ։ Դա թույլ է տալիս միլիոնավոր մարդկանցից հավաքել անհատական տվյալներ, սակայն փորձագետների համար դրան նույնական չեն լինի, այսինքն կլինեն միայն թվեր։ Սոցիոլոգները կարող են տեսնել միայն մարդու բազային տվյալները, օրինակ՝ տարիքը, սեռը և այլն

Թեգեր: New, tech, Top 10