20-րդ դարի ինքնավար ավտոմեքենաները

20-րդ դարի ինքնավար ավտոմեքենաները

Եթե ֆուտուրիստները ճիշտ են, ապա շուտով մեքենաները մեզ Ա կետից Բ կետ կհասցնեն այն ընթացքում, երբ մենք նորություններ ենք կադում կամ սուրճ ենք խմում։ Տարատեսակ մոդելներ արդեն կան, ինչպիսին Tesla-ի ինքնավար մեքենան է։ Սակայն այդ տեխնոլոգիաները դեռ շատ անկատար են։ Սակայն պետք է նկատել, որ նմանատիպ փորձարկումները սկսվել են դեռ նախորդ դարի սկզբին։ Առաջարկում ենք ծանոթանալ 20-րդ դարի մի քանի խելահեղ, հաճախ կործարանարար նախատիպերի հետ։

Հեռակառավարվող մեքենա, ինչի պատճառով Գուդինիին ձերբակալեցին

1925 թվականին Նյու-Յորքի բնակիչները մի տարօրինակ երևույթի ականատես եղան։ Մեքենան առանց վարորդի զբոսնում էր Բրոդվեյում։ Ընդհանրապես մեքենան այն ժամանակ տարօրինակ երևւոյթ էր, հիմա էլ առանց վարորդի։ Մարդատար Chandler-ի մոդիֆիկացված տարբերակը ստացել էր American Wonder անվանումը։ Հեղինակը Ֆրենսիս Պ․ Գուդին էր, ԱՄՆ բանակի նախկին ինժեներներից մեկը։

Ամերիկյան հրաշքը ռադիո-ազդանշանները ստանում էր ընդունիչի միջոցով, որոնք կարգավորում էին նրա արագությունն ու ուղղություն տալիս։ Երկրորդ տրանսպորտային միջոցը, որի մեջ նստած էին օպերատորները, գնում էր նրա հետևից։ Մեքենան կարող էր անգամ ձայնային ազդանշան արձակել։

Պատմությունը մի փոքր տարօրինակ նախաբան ունի։ Հայտնի իլյուզիոնիստ Հարրի Գուդինին այնքան էր նյարդայնացել զուտ այն պատճառով, որ Գուդինի հայտնությունը բազմաթիվ շփոթմունքների առիթ էր տալիս։ Գուդինան ստանում էր նամակներ, որոնք հասցեագրված էին Գուդինիին՝ հնարքների թեմայով, իսկ մեքենայի գյուտը հաճախ վերագրում էին Գուդինիին։ Մի քանի անգամ, նույնիսկ, դատական գործեր են հարուցվել։

Ու չնայած այդ ամենին, ռադիոկառավարվող մեքենաների տարբեր մոդիֆիկացիաներ հայտնվեցին նաև հետագայում, բայց փոփոխական հաջողություններով։ 1932 թվականին ֆանտոմային մեքենան, որը ղեկավարում էր Ջեյ Ջեյ Լինչը, Հաննովերում մխրճվեց մարդկանց բազմության մեջ, արդյունքում սպանելով 12 հոգու։

Նեբրասկայի փորձարկումը

Այն ժամանակ, երբ ռադիոկառավարվող մեքենաները ջանասիրաբար ապացուցում էին իրենց անպիտանությունն ու թերությունները, մեքենան առանց վարորդի շարժելու այլ մեթոդների պակաս չկար։ 1957 թվականին ԱՄՆ-ում՝ Նեբրասկայի խաչմերուկի մոտակայքում մի փորձարկում անցկացվեց։

Փորձարկումը կատարվում է Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա։ Մեքենան ղեկավարվում էր մետաղյա մալուխի կծիկներով, որոնք տեղադրել էին մայթերի տակ։ Պետական ճանապարհային երթևեկության ինժեներ Լելանդ Հենկոկը փորձարկմանը ներգրավեց նաև էլեկտրոնիկայի խոշոր արտադրող RCA-ի, որպեսզի վերջինս օգներ տրանսպոևտային միջոցի ավտոմատացման գործում։

Փորձարկման ժամանակ RCA-ի ներկայացուցիչը մալուխային կծիկը տեղադրել էր մեքենայի բամպերի վրա, որպեսզի այն կապվի ճանապարհի տակ տեղադրված կառավարվող մալուխին։ Որպեսզի ապացուցեն, որ մեքենան ղեկավարվում է մալուխների միջոցով, դիմապակին ամբողջությամբ մգեցվել էր։  Հենկոկը կարծում էր, որ այս մեթոդը բավականին կենսունակ կլինի, սակայն ռեալիզացնելու ծախսերը անհվանական էին ու ծրագիրը փակվեց։

Տիտանե Հրեղեն թռչուն

Ենթադրվում է, որ սա առաջին մեքենան է, որն ամբողջությամբ պատրաստված էր տիտանից։ General Motors-ի Firebird II-ը 1956 թվականին իսկական սենսացիա էր։

Արտադրողն առաջարկեց, որպեսզի այն ղեկավարվի էլեկտրական դաշտի միջոցով, որը տեղադրված կլինի ճանապարհի տակ։ Մեքենան ղեկ չպետք է ունենար, իսկ կառավարելու էին այն հատուկ աշտարակներից, որտեղից կառավարում են ինքնաթիռների թռիչքները։

GM-ում ամեն ինչ ճիշտ արեցին, կարգավորեցին, նույնիսկ հատուկ ձայնային ազդանշաններ մշակեցին։ Փորձարկումները սկսվեցին 1960 թվականին, Պրինսթոնում, սակայն արդյունքները երբեք չհրապարակվեցին ու տեխնոլոգիան այլևս ոչ մի զարգացում չստացավ։ Փոխարնենն ունենք հիանալի գովազդային հոլովակ։

Աերոմոբիլ

1961 թվականին «Պոպուլյար գիտությունը» ներկայացրեց Ուիլյամ Բերտելսենին։ Նա ինժեներական գործով զբաղվող դոկտոր էր, որը մշակել էր օդային բարձիկի վրա շարժվող նավի կոնցեպտը։ Նրա Aeromobile-ը 120 կմ/ժ արագությամբ պետք է սլանար օդային մայրուղիներով, քանի դեռ վարորդը թերթ էր կարդում։ Բերտելսոնը փաստացի արդեն կառուցել էր Aeromobile 35B-ը, որն օգտագործելով ցածր օդային հոսանքները շարժման համար, ինչը թույլ էր տալիս կատարելագործել ղեկավարումը։ Սակայն նրա ուտոպիան այդպես էլ իրականություն չդարձավ։ Բրիտանացի գիտնականները մի քանի անգամ գերազանցում էին ամերիկացիներին դական գործերի քանակով, որոնք կապված էին օդային բարձիկների հետ։

Ուրվական ավտոմեքենան

1968 թվականին, գերմանական ավտոարտադրող Continental-ը, որը փորձում էր հասկանալ անվահեծերի արդյունավետությունը։ Այդ պատճառով էլ մեքենայի ինքնավարության մեթոդ մշակեց։ Փորձարկումն անցկացվեց Լյուքսեմբուրգյան անապատում գտնվող Contidrom զորավարժարանում։ Մեքենան նախագծել էին Siemens-ը, Westinghouse-ը, Մյունխենի ու Դարմշտատի համալսարանների հետազոտողները։ Ճանապարհին կար ուղեցույց, ու երբ մեքենան շեղում էր տալիս, տվիչների միջոցով տեղեկացնում էր համակարգին ու մեքենան հետ էր վերադառնում։

Աշտարակից մեքենային հրամայում էին արագացնել ընթացքը, կամ արգելակել։ Էլետրոնայի ավտոմեքենան պարբերաբար փորձարկվում էր մայրուղիների վրա ու ցնցում էր մարդկանց այդ տեսարանով։ Ճանապարհի երկայնքով շարված ապակու կտորները պատմում էին ինժեներներին, թե տարբեր իրավիճակներում անվահեծերն իրենց ինչպես են դրսևորում։

Ապագայի շտապ օգնության մեքենա

1989 թվականին Քարնեգի-Մելլոնի համալսարանի հետազոտողները կամպուսի տարածքում տեղաշարժվում էին ALVINN-ի միջոցով։ Այն նեյրոնային ցանցի վերգետնյա ինքնավար սարք էր։ Համակարգչային սնուցմամբ մեքենան նախկին զինվորական շտապօգնության մեքենա էր։ Այն սառանարանի մեծության պրոցեսոր ուներ ու օգտագործում էր 5000 Վատտ հզորությամբ գեներատոր։ Ըստ էության, մեքենան շարժվում էր, օգտագործելով իր ցանցում եղած ինֆորմացիան, ու չէր հիմնվում շրջակա միջավայրի նախապես պատրաստված ցանցի վրա։ Սա ինքնավար տրանսպորտային միջոցների իրական նախատիպն է։

Աչքերով ավտոմեքենան

1994 թվականին գերմանացի ինժեներ Էռնստ Դիկմաննսը կյանքի կոչեց իր վաղեմի երազանքը։ Նա Փարիզի խիտ երթևեկությամբ երկու փողոցում բաց թողել երկու Mercedes 500 SEL, որոնցից ոչ մեկի մեջ վարորդ չկար։ Մեքենան համալրված էր բորտային համակարգչային ցանցով։ Դա կառավարում էր ուղղությունը, գազի ու արգելակման համակարգերը։ Դիկմանն իր աշխատանքները սկսել էր 1986 թվականին։

Թեգեր: New, Tesla