Netflix-ը հեշտացնում է բաժանորդների գործը

Netflix-ը հեշտացնում է բաժանորդների գործը

Netflix-ը փորձում է հեշտացնել այն օգտատերերի գործը, որոնք ցանկանում են հրաժարվել բաժանորդագրությունից։ Թողարկվել է նոր ավտոմատ հրավեր, որտեղ ծրագիրը հարցնում է օգտատիրոջը՝ ցանկանու՞մ է արդյոք շարունակել օգտվել վճարովի ծառայություններից, տևական անգործությունից հետո։

Մայիսի 18-ից ընկերությունը սկսել է շփվել այն հաճախորդների հետ, որոնք արդեն երկու տարի է օգտվում են ծառայությունից։ Նրանց առաջարկում էր կամ շարունակել, կամ էլ կասեցնել, մինչև հաջորդ վճարային ցիկլը։ Այդպիսի բաժանորդների թիվը մեծ չէ 183 միլիոնանոց բազայում։ Չեղարկումները կսկսվեն հունիսի 1-ից։

«Մենք միշտ կարծել ենք, որ և՛ բաժանորդագրությունը պետք է հեշտ լինի, և՛ չեղարկումը»,- իր բլոգում գրել է Էդդի Վուն, որը նորարարական արտադրության մասով տնօրենն է։

Ներկա պահին օգտատերերը պետք է մուտք գործեն իրենց անձնական հաշիվ ու չեղարկեն բաժանորդագրությունը։ Հունիսի մեկից ընկերությունը ավտոմատ կերպով կանջատի բոլոր այն մարդկանց բաժանորդագրությունը, որոնք չեն հաստատել, որ ցանկանում են երկարաձգել բաժանորդագրությունը։

Թեգեր: covid-19, netflix