Աշխարհում առաջին գրպանի նվագարկիչը․ 1924 թվական(Տեսանյութ)

Աշխարհում առաջին գրպանի նվագարկիչը․ 1924 թվական(Տեսանյութ)

Գրպանային Mikiphone  նվագարկիչ-ը ստեղծել էին հունգարացի եղբայրներ Միկլոս և Էթյեն Վադաշները։

1814 թվականին հունգարացի ժամագործ-վարպետների կոնսորցիումը հիմնեց Պայարդը, որը սկսեց երաժշտական զարդատուփեր արտադրել 1860-ականներից սկսած։ Շատ չանցած ընկերությունն իր արտադրանքի ցանկում ընդգրկեց նաև սկավառակային պատեֆոններ՝ ֆոնոգրամմաներ։ 1913 թվականին ընկերությունն արտադրեց գրամոֆոնի էլեկտրական շարժիչ՝ փոփոխական հոսանքով, իսկ 1927 թվականից սկսեցին էկելտրական ուժողացուցիչներ արտադրել գրամաֆոնների համար։ Հետո անցան ռադիոսարքավորումների։

Այս երկու իրադարձությունների արանքում Պայարը մոտ 180 հազար Mikiphone  արտադրեց։

Լոնդոնի գիտությունների թանգարանը վստահեցնում է, որ առաջին նման գրպանային նվագարկիչը ստեղծվել է 1923 թվականին, իսկ 1924 թվականին պատենտավորեցին ու ու հավաստագիր ձեռք բերեցին։

Այս հիանալի գաջեթը Sony Walkman-ի և iPod-ի նախապապն է։ Դետալները պահպանվում են նիկելապատ տուփում (կային նաև ոսկյա և արծաթյա տուփեր)։ Փակ վիճակում գաջեթն ընդամենը 11․5 սմ էր, հաստությունը՝ 4․7 սմ։

Այն ժամանակ դա Փարիզի ամենացանկալի իրն էր։

Թեգեր: iPod, Mikiphone, New, old, Sony