Իսրայելական հաքերները թաքնվում են Facebook-ի դիմակի տակ․ նոր վիրուսը կապույտ սոցցանցից տարբերելը գրեթե անհնար է

Իսրայելական հաքերները թաքնվում են Facebook-ի դիմակի տակ․ նոր վիրուսը կապույտ սոցցանցից տարբերելը գրեթե անհնար է

Իսրայելական NSO Group ընկերությունը, որը մասնագիտացած է լրտեսական գործիքների արտադրության մեջ, ստեղծել է մի դոմեյն, որն արտաքինից շատ նման է Facebook-ին։ Դա կստիպի օգտատերերին իրենց կամքից անկախ սմարթֆոնները վարակել լրտեսական ծրագրային ապահովմամբ։ Այս մասին գրում է Motherboard-ը։

Կայքի աղբյուրը կիսվել էր հատուկ սերվերի IP հասցեով, որը նախատեսված էր զոհերի սարքավորումները Pegasus ծրագրով վարակելու համար։ Այս ծրագրային ապահովումը հաջողությամբ աշխատում է թե Android, թե iOS համակրգերի հետ ու գրեթե ամբողջական հասանելիություն է ապահովում սմարթֆոնին։

Այն կարող է հասանելիություն ունենալ SMS հաղորդագրություններին, սոցիալական ցանցերի հաղորդագրությունների, որոշել տեղակայման վայրը կամ էլ հեռավար միցանել ձեր տեսախցիկը կամ բարձրախոսը։

Pegasus-ը տարածվում է երկու եղանակով, որոնցից մեկը օգտատիրոջից հատուկ գործողություններ չի պահանջում, ինչպես օրինակ՝ անցնել վարակված հղումով։ Այն պարզապես ավտոմատ կերպով հարմար տեղավորվում է սմարթֆոնում ավտոմատ կերպով։ Ընդ որում, շատերը չեն էլ հասկանա՝ որ պահից իրենց սմարթֆոնը վարակվեց, քանի որ կմտածեն, որ այցելել են Facebook-ի պաշտոնական կայք, որն, ըստ էության պետք է պաշտպանված լինի վիրուսներից ու արտաքին ազդեցությունից։

Հայտնի բրենդերի անուններն օգտագործելով մարդկանց խաբելը նոր տակտիկա չէ, սակայն այս մեկը յուրահատուկ է։ Այն պարզապես կխորացնի Facebook և NSO Group ընկերությունների միջև եղած կոնֆլիկտը, որն, առանց այն է, ակտիվ փուլում է։ Անցյալ տարի Facebook-ին պատկանող WhatsApp ընկերությունը դատի տվեց NSO Group-ին և նրան մեղադրեց մեսենջերի օգտատերերին լրտեսելու մեջ։

Խոսքը մեսենջերի այն խոցելիության մասին է, որի շուրջ ակտիվ քննարկումներ ու սկանդալներ ծավալվեցին 2019-ի մայիսին։ Այդ ժամանակ WhatsApp-ի ղեկավարությունը հայտարարեց, որ մեսենջերի օգտատերերի սմարթֆոններում վնասակար ծրագրային ապահովում կա, որը նախատեսված է լրտեսության համար։

Թեգեր: Facebook, Israel, New, virus