ԱՄՆ-ում Իլոն Մասկի ոսկե արձանն են տեղադրել

Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքի քաղաքապետ Ջորջ Բինումը մեծ հույս ունի, որ Իլոն Մասկն իր հաջորդ Gigafactory-ն կկառուցի հենց իր ղեկավարած քաղաքում։ Ու որպեսզի գրավի միլիարդատիրոջ ուշադրությունը, քաղաքապետը համարձակ քայլ է արել, որն ավելի շուտ խելահեղ քայլ է։ Նա որոշեց 1966 թվականին տեղադրված «Հորատողի» ոսկե արձանը ձևափոխել, որպեսզի այն նման լինի ու հիշեցնի Իլոն Մասկին։ Այս մասին գրում է Mashable-ը։ Ու այսպես, Ամերիկայի «Բանվորի արձանի» վրա Tasla բառին (քաղաքի անունն է) փոխարինեց Tesla բառը։ Կրծքին ավելացրել են ընկերության լոգոտիպը, դեմքն էլ հնարավորինս նմանեցրել են Մասկին։

«Թասլայում մենք չեն խեղդում գործարարներին, մենք նրանց աստվածացնում են․ «Ոսկե Իլոն Մասկը» հիմա ԱՄՆ-ում բարձրությամբ վեցերորդ արձանն է»,- իր Twitter-ում գրել է Բինումը։

«Ու թեև ես չեմ կարող մեկնաբանել առաջիկա նախագծերը, սակայն հիմա արդեն պարզ է, որ Tesla-ն ու Թսլան շատ բանով են նման։ Դրանք երկուսն էլ ստեղծվել են առաջամարտիկների կողմից, որոնք իրենց համար բարձր նշաձողեր են սահմանել ու կյանքի կոչել։ Երկուսն էլ փորձում են նոր էներգիայի միջոցով փոխել աշխարհը։ Բացի դրանից, երկուսն էլ ներդրում են ամենակրևորի՝ մարդու մեջ», – Հայտարարել է Թասլայի քաղաքապետը։

Այս ամենից բացի, նա երևակայել է, որ տեղի իրապահ կառույցները կարող են կիրառել Cybertruck էլեկտրոպիկապները։