Ինչպիսի՞ն կլինի PlayStation 5-ը․ երևակայում են դիզայներները

Ինչպիսի՞ն կլինի PlayStation 5-ը․ երևակայում են դիզայներները

Քանի դեռ բոլորը սպասում են PlayStation 5-ի պաշտոնական պրեզենտացիային, իտալացի գրաֆիկ-դիզայներ Ջուզեպպե Ստելինին, որը հայտնի է Snoreyn կեղծանունով, LetsGoDigital-ի հետ համատեղ շատ գեղեցիկ պրեզենտացիա կազմակերպեցին։

Այս հոլովակում մեզ են ներկայացնում PlayStation 5-ի, այսպես ասած,  անհատական օգնականին, որին անվանել են  Ellie the Virtual Speech Assistant։ Ներկայացվում է նաև նոր բաժանորդագրությունը՝ PlayStation Plus-ը, որը հասանելիություն կապահովի ծառայության մնացած բոլոր սերունդների խաղերին։

Եվս մեկ անգամ շեշտենք, որ սա ընդամենը դիզայների երևակայության արդյունքն է, թե ինչ տեսք կարող է ունենալ PlayStation 5-ը, նրա հեռակառավարման վահական ու օգտատերերի ինտերֆեյսը։ Համաձայն պաշտոնական տեսակետի, PS4-ի խաղերը հասանելի կլինեն նաև PS5-ում։ Թողարկման պահին օգտատերերի համար հասանելի կլինեն PS4-ի ավելի քան 100 լավագույն խաղերը։

Ինչ վերաբերվում է ձայնային օգնականին, ապա Էլլի անունը դիզայներն ընտրել է ի պատիվ The Last of Us խաղի գլխավոր հերոսի։

Դիզայների երևակայությամբ, Էլլին կարող է Ձեզ օգնել ամբողջ խաղի ընթացքում։ Օրինակ, հիշեցնել, թե որտեղ էիք կանգ առել, կամ տեղեկացնել Ձեր հաջորդ հանձնարարության մասին։

PlayStation 5-ի պաշտոնական ներկայացումը կլինի մոտ օրերին։ Կոնկրետ ամսաթիվ չի նշվում։

Թեգեր: New, PlayStation 5