Դոնալդ Թրամփը նեղացել է Twitter-ից

Twitter-ն առաջին անգամ, որպես ոչ հավաստի տեղեկություն, պիտակավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը։ Այս մասին տեղեկացնում է The Verge։

Խոսքը երկու գրառման մասին է, որտեղ Թրամփը քննդատում է Կալիֆորնայի իշխանություններին։ Բանն այն է, որ նրանք որոշել են ընդլայնել նախագահական ընտրություններին՝ փոտային ծառայության միջոցով մասնակցելու հնարավորությունը, պանդեմիայի պատճառով։

 Իր միկրոբլոգում Թրամփը գրել էր․ «Փոստային արկղերը կթալանվեն, քվեաթերթիկները կկեղծվեն ու անօրինական տպագրություն կլինի, ու կստորագրեն անօրինական ճանապարհով»։

Twitter-ի ներկայացուցիչն ասել էր, որ Թրամփի գրառումը կարող է մարդկանց մոլորության մեջ գցել քվերակության ժամանակ։ Սեղմելով «ստուգել փաստերը» կոճակի վրա, օգտատերերը տեսնում են այն գրառումներն ու հղումները քվեաթերթիկների մասին, որոնք հերքում են Թրամփի ասածը, գրում է TJ-ն։

https://twitter.com/realDonaldTrump/status/1265427538140188676?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1265427539008380928&ref_url=https%3A%2F%2Fwww.newsru.com%2Fhitech%2F27may2020%2Ftwitter_trump.html

Սոցցանցի գործողություններն ապշեցրել են Թրամփին։ Նա մեղադրել է Twitter-ին նախընտրական քարոզարշավի վրա ազդեցություն ունենալու մեջ ու խոսքի ազատության ճնշման համար։ «Որպես նախագահ, ես դա թույլ չեմ տա»,- հայտարարել է Թրամփը։