Chrome-ի դինոզավրին ձեռնոց է նետում Edge-ի Surf խաղը

Բոլորդ էլ կյանքում գոնե մեկ անգամ առընչվել եք Google Chrome-ի սև ու սպիտակ դինոզավրի հետ։ Ինտերնետի բացակայության պայմաններում դրա հետ հնարավոր է խաղալ։ Այն մաքսիմում պարզ էր, պետք է վազել ու խոչընդոտներ հաղթահարել։

Microsoft Edge բրաուզերը մի քանի քայլ առաջ է անցել։ Բրաուզերում արդեն հասանելի է պիքսելային ժամանակասպանը՝ Surf։ Խաղը սերֆինգի մասին է, գունավոր։ Այն թույլ է տալիս ժամանակ սպանել, մինչև կապի հետ խնդիրները կլուծվեն։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր բլոգում։

Surf-ը ոգեշնչված է 1991 թվականին Windows-ի համար ստեղծված SkiFree խաղից։ Խաղացողները պետք է սերֆինգի տախտակով անցնեն, խոչընդոտներ հաղթահարեն, սրտիկներ հավաքեն, որպեսզի կյանքերը շատանա, նաև կայծակ՝ արագության համար։ Այս խաղում հնարավոր է ընտչել պերսոնժաին, նրա ռասայական պատկանելությունը, սեռը, կամ էլ որպես պերսոնաժ ընտրել նինձյա կատվին։

Խաղը մի քանի ռեժիմ ունի՝ ամենաարագ ռեժիմը, զիգզագ, անվերջ ռեժիմ, ցածր արագությամբ ռեժիմ կամ էլ լուսավորված խոչընդոտներով ռեժիմ:

Surf-I նախնական տարբերակը հայտնվել էր դեռ 2019-ի նոյեմբերին։ Այդ ժամանակ այն, այսպես ասած, «Զատիկի ձվի» տեսքով էր։ Օգտատերերը պետք է հանելուկներ գուշակեր, որպեսզի հասանելիություն ստանար խաղին։

Edge-ի թարմացումն արդեն հասանելի է Microsoft-ի կայքում։ Խաղը կարելի է գտնել, եթե որոնման տողում գրեք edge://surf։