Skype-ը վերադառնում է, ու նորից ձեռնոց է նետում բոլորին․ Հասանելի է նոր թարմացումը բազմաթիվ նորարարություններով

Skype-ը վերադառնում է, ու նորից ձեռնոց է նետում բոլորին․ Հասանելի է նոր թարմացումը բազմաթիվ նորարարություններով

Microsoft ընկերությունը Skype -ի նոր թարմացում է թողարկել, որը վերջին տարիների ամենամասշտաբային թարմացումը։ Կարելի է ասել, որ հին Skype-ից գրեթե բան չի մնացել։ Մեծ քանակությամբ նոր ֆունկցիաներ են հայտնվել, հին բացթողումներն էլ ուղղված են։

Skype 8.60-ը շուտով հասանելի կդառնա բոլոր հարթակների համար։ Միակ բացառությունը կլինի տեսազանգերի նոր ռեժիմը, որը թույլ է տալիս խմբակային տեսազանգերի ինը մասնակիցներին դասավորել 3х3 ռեժիմով։ Նման հնարավորություն առաջինը թողարկեց Microsoft Teams-ը, հիմա էլ այն հասանելի է դառնում նաև Skype-ի դեսքթոփ տարբերակի համար՝ Windows, macOS և Linux օպերացիոն համակարգերի համար (ինչպես անցնել նոր տարբերակին՝ այստեղ

Մի նորարարություն էլ կա՝ մոդերացնող խմբերի հնարավորություն (ինչպես ստեղծել)։ Հիմա հնարավոր է ստեղծել խումբ, որտեղ մի քանի հոգի կարող են դառնալ մոդերատոր, որոնք կօգնեն հետևել շփման ընթացքին։ Այդպիսի խմբերում միայն ադիմինիստրատորները կարող են զանգեր կատարել և այլն։

Skype-ը նաև թիթիզանում է։ Արդեն հնարավոր է էմոջիների ցանկ կազմել, որոնք ամենաշատն եք օգտագործում։ Հայտնվել են նաև ստեղնաշարի նոր կոմբինացիաներ, որոնց միջոցով հնարավոր է այս կամ այն գործողությունը կատարել, անգամ եթե պատուհանը ծալված է (ամբողջական ցանկը

Թեգեր: Microsoft, Skype