Հրազդանի մոտակայքում երկնաքար է ընկել (տեսանյութ)

Հրազդանի մոտակայքում երկնաքար է ընկել (տեսանյութ)

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը տեսախցիկները ֆիքսել են, որ Հրազդան քաղաքի մոտակայքում, Հանքավանի շրջանում երկնաքար է ընկել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից Ittrend-ի հետ զրույցում ասացին, որ մի քանի ահազանգ ստացել են քաղաքացիներից, սակայն որևէ իրեղեն բան չեն գտել, ընդ որում, ընկնելու վայրի մասին տեղեկություններն էլ իրարամերժ են:

Երկնաքար է ընկել Հրազդանից դեպի Հանքավան հատվածում: Տեսախցիկը ֆիքսել է #asteroid #comet

Gepostet von Zohrap Yeganyan am Mittwoch, 27. Mai 2020

Ենթադրվում է, որ այն վաղուց վթարի ենթարկված բոլիդի մասեր են, որոնք հսկայական արագությամբ հատել են մթնոլորտի սահմանը, որտեղ էլ՝ մի քանի կիլոմետր բարձրության վրա սկսել է այրվել: Իրականում սա անհավանական նախադեպ է, քանի որ հավանականությունը, որ բոլիդի մասերը կարող էին հասնել Երկրին, իսկ հավանականությունը, որ այդ բոլիդի մասերը կտնեն, ձգտում է զրոյի: Դրա համար կա երկու պատճառ՝ նախ տեղանքի թերթաքարային կառուցվածքը, երկրորդ, որ այրվելու ընթացքում բոլիդներն ու երկնաքարերն, այսպես ասած, տարրալուծվում են՝ վերածվելով միլիմետրանոց մասնիկների:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեսանյութը դեռ չեն տեսել, այժմ շարունակում են ճշտել:

Թարմացվող:

Թեգեր: Armenia