SpaceX-ի պատմական թռիչքը հետաձգվեց

Երեկ առավոտից էնտուզիաստները, գիտության սիրահարներն ու ընդհանրապես բոլորը, շունչները պահած սպասում են Crew Dragon-ի պատմական թռիչքին: Այն առաջին անգամ մարդկանց պետք է հասցներ միջազգային տիեզերակայան: Ըստ էության, սա առաջին զբոսաշրջային տուրն էր տիեզերքով մեկ: Սակայն եղանակը խանգարեց ու թռիչքից 20 րոպե առաջ այն չեղարկվեց: Թռիչքը հետաձգվեց շաբաթ օրը: