Google-ը սկզբունքորեն կձևափոխի որոնողական համակարգը

Google-ը սկզբունքորեն կձևափոխի որոնողական համակարգը

Google ընկերությունը ներկայացրել է մի ալգորիթմ, որը հետագայում ներդրվելու է որոնողական համակարգում: Որոնման արդյունքների ներկայացման վրա դրանից հետո սկսելու են ազդել բոլորովին այլ գործոններ:

Ընկերությունն այն անվանել է «page experience», այսինքն, թե օգտատերն ինչպես է փոխգործակցելու էջի հետ, ինչքանով դա հարմար կլինի և այլն: Կարճ ասած, եթե կայքի կառուցվածքն անհարմար է ու օգտատիրոջն անհարմար կլինի այն կարդալ, Google ընկերությունն այդ կայքը կիջեցնի ավելի ցածր դիրքեր:

Հայաստանի պետական պաշտոնական կայքերն, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն վերջին էջերում:

Դա պարզելու համար մի քանի գործոններ են հաշվի առնվում:

Ալգորիթմը հաշվի է առնելու կայքը բացելու արագությունը, ստաբիլությունը, ինտերակտիվությունը և այլն: Google ընկերությունն այդ պարամետրերն անվանել է կենսական անհրաժեշտության տվյալներ, ինչպես օրինակ Core Web Vitals-ն է: Հաշվի կառնվեն նաև այն պարամետրերը, որոնք գործում են հիմա, օրինակ անվտանգությունը, HTTPS սպասարկումը, զզվեցնող գովազդի բացակայությունը և այլն:

Google-ը նախատեսում է ներդնել այդ փոփոխությունները հաջորդ տարի: Ընկերությունը ալգորիթմի փոփոխությունից 6 ամիս առաջ կտեղեկացնի, իսկ ալգորիթմը կթողարկվի 2021-ին:

Թեգեր: Google, New, Search