Ի՞նչ ընդհանուր բան ունեն Apple-ն ու Xiaomi-ն

Ի՞նչն է հետաքրքիր։ Պնադեմիային օրերին սմարթֆոնների շուկայում, հինգ առաջատարներից ոչ բոլորի մոտ է անկում գրանցվել։ Xiaomi-ն կարողացել է անգամ վաճառքների 1,4% աճ գրանցել՝ վաճառելով 27,8 միլիոն սմարթֆոն։ Դա թույլ տվեց նրան բարձրանալ չորրոդ հորիզոնական՝ գահընկեց անելով Oppo-ին։

Աղյուսակը շարունակում է գլխավորել Samsung-ը, որի վաճառքները նվազել են 22,7%-ով, Huawei-ինը՝ 27,3%-ով, Apple-ը տուժեց 8,2%-ով, իսկ Oppo-ն՝ 19,1%-ով։ Ճիշտ է, Huawei-ը դեռ շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում, սակայն Apple-ի հետ սահմաններն արդեն բարակում են։ Կարևոր է նշել, որ խնձորային կայսրության սմարթֆոնները տուժել են ամենաքիչը (եթե չհաշվենք Xiaomi-ին)։