Deep Fake, Իլոն Մասկ, «Земляне»

Crew Dragon տիեզերանավի հաջող մեկնարկից ու Միջազգային տիեզերակայանին միանալուց հետո համացանցում մեմերի ու հումորային տեսանյութերի պակաս պարզապես չկա։ Սակայն ամենաշատը հայ ու հետախորհրդային շրջանի պետությունների քաղաքացիներին գրավեց այս հոլովակը։

https://youtu.be/FrveYIwPArM

Խորհրդային հայտնի «Земляне» խմբի հայտնի հիթը, յութուբյան օգտատերերից մեկը ձևափոխել էր։ Deep fake տեխնոլոգիայի ալգորիթմով նա խմբի սոլիստի դեմքը փոխել էր Իլոն Մասկի դեմքի հետ, ու ստացվում էր, որ «Трава у дома» երգը կատարում էր Իլոն Մասկը։

Իրականում այս հոլովակը սթրիմինգային հարթակում ներբեռնվել էր մեկնարկից երկու շաբաթ առաջ, սակայն մեծ պոպուլյարություն ստացավ միայն շաթլի թռիչքից հետո։