Google-ը պատահաբար, ժամանակից շուտ թողարկել է նոր Amdroid-ի փորձնական տարբերակը․ ինչպե՞ս ստացվեց

Google-ը պատահաբար, ժամանակից շուտ թողարկել է նոր Amdroid-ի փորձնական տարբերակը․ ինչպե՞ս ստացվեց

Վերջերս Google ընկերությունը հայտարարեց, որ Android 1-ի բետա տարբերակի թողարկումը հետաձգվում է։ Այս որոշումը կապված է ԱՄՆ-ում անկարգությունների հետ։ Սակայն որոշ երջանիկներ հասցրել են այն ստանալ, այն էլ ժամանակից շուտ։ Pixel շարքի սմարթֆոնների սպառողները հայտարարել են, որ այնուամենայնիվ ստացել են նոր օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը։

Այն հայտնվել է մի քանի Pixel 4 XL սմարթֆոնների ՕՀ-ում, սակայն հավանական է, որ այլ սարքավորումների վրա նույնպես թարմացվել է։ Դատելով ամենից, Google-ը պատահաբար ժամանակից շուտ տարածել է նոր օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը։

Android 11 Beta 1-ում ներառված են SDK և NDK API-ի փաթեթային մշակումների վերջնական տարբերակները։ Նոր թարմացումը ստացած սպառողները կիսվել են իրենց «հայտնագործությամբ»։ Հատկապես ընդգծել են այն նորությունները, որոնք հայտնվել են նոր օպերացիոն համակարգում։

Առաջին բետա տարբերակի հիմնական նորությունը երեք նոր կոճակներն են, որոնցից մեկը հնարավորություն է տալիս բանկային քարտը կցել Google Pay-ին, իսկ մյուսը՝ խելացի տան համակարգերը ղեկավարելու համար։  

Իսկ արագ կարգավորումների հատվածում մեդիակոնտենտը կառավարելու հատված է հայտնվել։

Թեգեր: Android, Android 11, Beta, Google, New