TikTok-ը միանում է ռասիզմի դեմ պայքարին

TikTok-ը միանում է ռասիզմի դեմ պայքարին

TikTok-ը երկուշաբթի մի շարք քայլեր է ձեռնարկել, որպեսզի ուղղի համակարգային ալգորիթմների թույլ տված սխալները։ Բանն այն է, որ այդ ալգորիթմները, ըստ որոշ օգտատերերի, ճնշում էր սևամորթների հրապարակումների առաջխաղացումը։

Արդարության համար պետք է նշել, որ հիմա նույնիսկ հավասարությունն ու տրամաբանությունը կարող է դիտվել, որպես ռասսայական խտրականություն։ Սևերի համար կամ առավելություն, կամ մնացած ամեն ինչը խտրականություն է, ինչևէ։

TikTok-ի քայլերի մեջ ներառվում է նաև այսպես կոչված «ստեղծագործողների խայտաբղետության խորհուրդը»։ Այն պարտավոր է առաջին հորիզոնականներ բարձրացնել այն հրապարակումները, որոնք ցուցադրում են տարբեր մշակույթների տարբերությունը, ստեղծարարությունն ու կարևոր թեմաներ են բարձրաձայնում։

TikTok-ն իր սոլիդարությունն էր հայտնել սևամորթների նկատմամբ և իր մասնակցությունն էր ունեցել « Black Out Tuesday » ակցիային, որը սևամորթների իրավունքների պաշտպանության ակցիայից վերածվեց զանգվածային անկարգությունների ու թալանի։

TikTok-ը հայտարարել է, որ ժամանակավորապես կփակի իր «Sounds» էջը, որը հսկայական աուդիոգրադարան է։ Պլատֆորմի ղեկավարությունը խոստացել որ, որ 3 մլն դոլար կնվիրաբերի այն հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են սևամորթների իրավունքների պաշտպանությամբ։ Նաև 1 միլիոն դոլար կտա ԱՄՆ կառավարությանը, ռասսայական խտրականությունը վերացնելու համար։ Սակայն կոնկրետ անուններ ընկերությունն այդպես էլ չի նշել, թե որ ընկերություններին են ուղղված լինելու այդ գումարները։

 

Թեգեր: New, TikTok, USA