Խոշոր «տեխնոապահարզան» ռուսական շուկայում

Խոշոր «տեխնոապահարզան» ռուսական շուկայում

Առաջիկա շաբաթվա ընթացքում ռուսական տեխնոշուկայում տեղի կունենա ամենամեծ «տեխնոապահարզանը»։ “Яндекс” և “Сбербанк” ընկերությունները կխզեն իրենց կապերը։ Այս մասին հայտնում է The Bell-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ինչպես հայտնում է հարթակը, գործարքի արդյունքում “Яндекс” -ը կգնի “Яндекс.Маркет”-ի “Сбербанк”-ի մասնաբաժինը, իսկ “Сбербанк”-ը կստանա “Яндекс.Деньги” ընկերության արժեթղթերի մի մասը։

“Сбербанку”-ին ու “Яндекс”-ին են պատկանում “Яндекс.Маркет” ընկերության արժեթղթերի 90%-ը (յորաքանչյուրին 45%)։ Մնացած 10%-ը պատկանում է ընկերության մենեջմենթին։ «Ապահարզանից» հետո Յանդեքսին կանցնի Յանդեքս մարկետի բաժնետոմսերի 90 տոկոսը։ Սբերբանկի մասնաբաժնի համար Յանդեքսը ստիպված է վճարել շուկայական գինը՝ այն է 90-96 միլիարդ ռուբլի։

Ինչ վերաբերվում է “Яндекс.Деньги” ծառայությանը, որի միայն 25%-ն է պատկանում Յանդեքսին, իսկ 75%-ը՝ Սբերբանկին, ամբողջությամբ կանցնի վերջինիս տրամադրության տակ։ Բացի դրանից, ապահարզանը Յանդեքսին կազատի այն պարտավորությունից, ըստ որի նա չէր կարող ինքնուրույն զարգացնել ֆինանսական որևէ ծառայություն, առանց Սբերբանկի թույլտվության։

Թեգեր: russia, Sberbank, Yandex