Ռոսկոսմոսի «ցնցող» պատասխանը SpaceX-ին

Ռոսկոսմոսի «ցնցող» պատասխանը SpaceX-ին

Չելյաբինսկում գտնվող Ռոսկոսմոսի գործարանում վերելակներ կարտադրեն, որոնք «ուղևորներին» կողջունեն Յուրի Գագարինի ձայնով։ Նման սարքավորումներ թողարկելու սերտիֆիկատը ստացել է УКВЗ ընկերությունը, որը մտնում է Ռոսկոսմոսի կազմում։

Մինչև վերելակը տեղից շարժվելը, բարձրախոսներից կլսվի «Поехали!»(գնացինք), բնականաբար Յուրի Գագարինի ձայնով։ Վերելակում տեղադրված են հայելիներ, բռնակ, դիսփլեյ, իսկ ընթացքի ժամանակ երաժշտություն է հնչելու։

УКВЗ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նման վերելակներ արդեն տեղադրված են հենց գործարանի մասնաշենքերում։

Մինչև 2020-ի ավարտը նախատեսվում է թողարկել ամսական մինչև 50 վերելակ, իսկ 2025-ին՝ տարեկան մինչև 5 հազար վերելակ։ Գործարանը ցանկանում է դրանք վաճառել Ռուսաստանի ամբողջ տարածքում։

Թեգեր: lyft, SpaceX