Google-ին սպառնում է մինչև 5մլն․ դոլար տուգանք․ ի՞նչ սարսափելի մեղադրանք է առաջադրվել որոնողական հսկային

Google-ին սպառնում է մինչև 5մլն․ դոլար տուգանք․ ի՞նչ սարսափելի մեղադրանք է առաջադրվել որոնողական հսկային

Google-ին մեղադրանք է առաջադրվել որոնողական ծառայություններով զբաղվող մեկ այլ ընկերության կողմից (անունը չի նշվում), համաձայն որի, ընկերությունը ներխուժում է մարդկանց անձնական կյանք ու նեղ անձնական տվյալներ հավաքում նույնիսկ այն ժամանակ, երբ բրաուզերը դրված է incognito ռեժիմի վրա։

Հայցվորը պահանջում է նվազագույնը 5 միլիոն դոլար այն բանի համար, որ Alphabet Inc հոլդինգի կազմում ընդգրկված ընկերությունը հետևում է մարդկանց քայլերին ինտերնետում, թե ինչ են փնտրում, ինչ կայքեր են հաճախում և այլն։ Եվ դա այն դեպքում, երբ նրանք օգտվում են բրաուզերի incognito ռեժիմից, որը ենթադրում է, որ նման տվյալները չպետք է հասանելի լինեն ու արձանագրվեն բարուզերի «պատմության» մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հայցում մեղադրող կողմը նշում է, որ Google-ը տվյալներ է հավաքում Google Analytics, Ads manager հավելվածների, տարատեսակ պլագինների միջոցով, ներառյալ սմարթֆոնների համար նախատեսված հավելվածները։

Սա թույլ է տալիս որոնողական հսկային տեղեկություններ հավաքել ոչ միայն իր օգտատերերի, այլև նրանց շրջապատի, ընկերների մասին։ Նրանց հոբբին, սովորությունները, անգամ ամենաինտիմ ու անհարմար տեղեկությունները, որոնք նրանք փնտրում են ինտերնետում։

Թեգեր: Google