Reddit-ում կրքերը թեժանում են

Reddit-ում կրքերը թեժանում են

Reddit -ի նախկին գլխավոր տնօրեն Էլլեն Պաոն խիստ քննադատել է ընկերությանն այն բանից հետո, երբ բաց նամակ էր հրապարակել, որտեղ խոսել էր ռասիզմի դեմ։ Պաոն ասել է, որ սոցցանցը գիտակցաբար գումար է աշխատում ատելություն տարածելով։

«Դուք չեք կարող խոսել BLM-ից, երբ Reddit-ը ողողված է սպիտակների գերակայության հրապարակումներով ու ատելության խոսքով»,- իր միկրոբլոգում գրել է Մաոն, հղում անելով Black Lives Matter շարժմանը։

Reddit-ի գործող գլխավոր տնօրեն Սթիվ Հաֆֆմանը, որը հարթակում առավել հայտնի է որպես  u / spez, երկուշաբթի իր աշխատակիցներին բաց նամակ է ուղարկել, որը հրապարակել է նաև  Twitter-ում։

«Մենք չենք հանդուրժի ատելությունը, ռասիզմն ու բռնությունը։ Ու թեև մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու, բայց մեր արժեքներն ակնհայտ են»,- գրել է նա։

Թեգեր: Ellen pao, Reddit