Sony-ն բարդ որոշում է կայացրել

Sony-ն բարդ որոշում է կայացրել

Sony ընկերությունը որոշել է հետաձգել PlayStation 5-ի պրեզենտացիան։ Պատճառն ԱՄՆ-ում տիրող անկարգություններն են։ Պրեզենտացիան պլանավորվում էր անցկացնել հունիսի 4-ին։

«Մենք հասկանում ենք, որ գեյմերներն անհամբեր սպասում էին այս իրադարձությանը, սակայն հիմա տոնելու լավագույն ժամանակը չէ։ Այդ պատճառով որոշեցինք, որ հիմա առավել կարևոր ձայները պետք է լսելի լինեն»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Թեգեր: PS5, Sony