Tesla-ն սարսափելի վթարի է ենթարկվել(տեսանյութ)

Թայվանում վեցգծանի մայրուղու վրա Tesla էլեկտրոմոբիլը մխր-վել է շրջված բեռնատարի մեջ։ Չնայած բավական լայն տեսադաշտին ու համեմատաբար ազատ ճանապարհին, մեքենան այդպես էլ չի փորձել շրջանցել խոչընդոտը։ Վթարի պահը արձանագրել են տեսախցիկները։ Ինչպես հաղորդում է Electrek ինտերնետ պորտալը, վարորդը մեքենան վարել է ավտոպիլոտի որոշ գործառույթները միացրած ու չի հետևել ճանապարհին։ Այդ պատճառով էլ պարզապես չի նկատել հսկա բեռնատարը։ Կադրերում պարզ երևում է, որ բեռնատարից մի քանի մետր հեռավորության վրա մեքենան փորձում է արգելակել, բայց ապարդյուն։

Հետաքրքրականն այն է, որ այս մի ջադեպից մոտ մեկ տարի առաջ Tesla-ն հաշվետվություն էր ներկայացրել, որում ասվում էր, որ ավտոպիլոտ միացրած մեքենաները 1․5 անգամ ավելի քիչ են վթարի ենթարկվում։ Նաև հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ այդ համակարգն իսկապես ժամանակին արգելակել կամ մաևրել է և մարդկային կյանքեր փրկել։

Սակայն այս միջադեպը ցույց է տալիս, որ Autopilot համակարգը մեքենայի ամբողջական ինքնավարություն չի երաշխավորում։