Zoom-ը դեռ շարունակում է պայքարել

Zoom-ը դեռ շարունակում է պայքարել

Տեսակոնֆերանսների Zoom ծառայությունը միջանցիկ գաղտնագրում կմտցնի միայն վճարովի ծառայությունից օգտվողների համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Հասարակ սպառողները նման բարձր աստիճանի անվտանգութան հասանելիություն չեն ունենա։ Ընկերությունը նախատեսում է գործակցել իրավապահների հետ, իսկ միջանցիկ գաղտնագրումը թույլ չի տալիս երրորդ անձին հասանելիություն ունենալ երկխոսություններին։

«Անվճար ծառայությունից օգտվող օգտատերերին, իհարկե, մենք այս հնարավորությունը չենք ընձեռնի։ Մենակ ցանկանում ենք գործակցել իրավապահների հետ, եթե ինչ-որ մեկը Zoom-ը կօգտագործի վատ նպատակներով»,- ասել է ընկերության նախագահը։

Այն, որ Zoom-ը ցանկանում է ներդնել միջանցիկ գաղտնագրման համակարգը, հայտնի էր դարձել պաշտոնական թողարկումից մի քանի օր առաջ, այդ մասին գրել էր Reuters-ը։

Թեգեր: New, pay, security, zoom