Իլոն Մասկն օգտագործել է ռուսական տեխնոլոգիա․ փորձագետ

Իլոն Մասկն օգտագործել է ռուսական տեխնոլոգիա․ փորձագետ

Տիեզերագնացության անկախ փորձագետ Վադիմ Լուկաշևիչը հայտարարել է, որ Իլոն Մասկն ու նրա ընկերությունը՝ Space X-ը, Crew Dragon տիեզերանավի կառուցման գործում օգտագործել են ռուսական տեխնոլոգիա։ Խոսքը կցման տեխոլոգիայի մասին է, որը մշակվել է Ռուսաստանում։  

Նա ընդգծում է, որ ադապտերը մշակել ու արտադրել է ռուսական «Энергия» ընկերությունը, որը Ռոսկոսմոսի գլխամասային ընկերություններից մեկն է։ Հենց այդ ադապտերի շնորհիվ Crew Dragon-ը կարողացավ կցվել Միջազգային տիեզերակայանի ռուսական սեգմենտին։

Տիեզերանավի հաջող միակցումը Միջազգային տիեզերակայանին հնարավոր է դարձել նաև IDA ադապտերի միջոցով։

Ավելի վաղ գերմանական Der Tagesspiege պարբերականը հայտարարեց, որ SpaceX ընկերությունը կրկնեց Ռուսաստանի փորձն ու գաղափարը, այն է՝ առանձին մարդկանց ու բեռներ հասցնել ուղեծիր։ Բացի դա, հենց Ռուսաստանը 2001 թվականին առաջին զբոսաշրջիկն ուղարկեց Միջազգային տիեզերակայան։ Նրա անունն էր Դենիս Տիտո։

Թեգեր: Crew Dragon, Elon Musck, russia