Ե՞րբ կանցկացվի ամենախոշոր տեխնոցուցահանդեսը

CES համաշխարհային տեխնոցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել Լաս Վեգասում՝ հաջորդ տարվա հունվարին։ Ու դա չնայած այն հանգամանքին, որ պանդեմիան կարող է թուլացած չլինել։ Սպառողական եխնոլոգիաների ասոցիացիան հայտարարել է, որ հնարավորություն կտան մասնակիցներին, օգտագործել նաև թվային հարթակները՝ իրենց մասնակցությունն ապահովելու համար։  

CES-ի համար խաղադրույքները միշտ էլ բարձր են եղել։ Սա ամենամեծ տեխնոմիջոցառումներից մեկն է, որ ամեն տարի անց է կացվում Լաս-Վեգասում։ Այն պատասխանատու է քաղաքում ահռելի քանակով այցելուների համար։ Անցյալ տարի կոնգրեսին մասնակցել է ավելի քան 175 հազար մարդ։ Լաս-Վեգասի կոնֆերանս-կենտրոնը, որտեղ էլ հիմնականում անց է կացվում միջոցառումը, պետք է ավարտի ընդլայման աշխատանքները, որը նրա վրա նստելու են ավելի քան 980 միլիոն դոլար։ Աշխատանքներն ավարտվելու են հենց միջոցառման անցկացման նախաշեմին։ Ու թեև սպառողների համար CES-ը դա մի վայր է, որտեղ ցուցադրվում են նոր հեռուստացույցներ, մեքենաներ ու էլի լիքը տեխնիկական սարքավորումներ, որոնցից շատերի իմաստը չեն էլ հասկանում, CES-ը շարունակում է մնալ, որպես տեխնոհսկաների հանդիպման ու ծանոթության վայր։ Հենց նման ծանոթություններից ու կապերից են հաճախ ծնվում տեխնիկական ու ինժեներական մտքի հրաշքները։

CES-ը անկացնելու մասին տեղեկությունը իրենց պաշտոնական կայքում տեղադրել էին դեռ 7 օր առաջ, սակայն itTrend-ն ու միջազգային մամուլն ընդհանրապես, այն նոր են նկատում։ Հնարավոր է, սկզբնական շրջանում ընկերությունը չի ցանկացել, որպեսզի տեղեկությունը լայն տարածում ունենա։