Facebook-ի շուրջ սև ամպերը խտանում են

FILE PHOTO: Small toy figures are seen in front of Facebook logo in this illustration picture, April 8, 2019. REUTERS/Dado Ruvic/Illustration/File Photo - RC14A2C924C0

Facebook-ի գլխավոր տնօրեն ու հիմնադիր Մարկ Ցուկերբերգի գլխավերևում սև ամպերը սկսում են խտանալ։ Նրա վրա ճնշում են բոլոր կողմերից միայն նրա համար, որ հրաժարվում է միջոցներ ձեռնարկել նախագահ Թրամփի դեմ արվող հրապարակումների դեմ։ Վերջին բողոքը եղել է ընկերության 33 նախկին աշխատակիցներից, որոնք ընկերությունում աշխատել են դրա ստեղծման օրերին։ Ընդ որում, դրանց մեջ են նաև մարդիկ, որոնք օգնել են ստեղծել Facebook-ի նախնական կառավարման սկզբունքները։

Բաց նամակն առաջին տպագրվել է The New York Times-ում։

Միևնույն ժամանակ, երբ նամակում բերված շատ փաստեր նախկինում էլ են վեր հանվել, այս անգամ բողոքն ավելի փաստարված է։ Նախկին աշխատակիցների խումբը պնդում է, որ Թրամփին վերաբերող մոդերացիայում Facebook-ի բռնած դիրքը շատ հակասական է։ Բանն այն է, որ սոցցանցում ավելի շատ տեղ են տրվում այն հրապարակումներին, որոնք Թրամփին ներկայացնում են, որպես անկարգությունների հրահրող։

Ցուկերբերգը պնդում է, որ Facebook-ը պարտավոր չէ դառնալ ճշմարտության ուղեծիր ու հայտարարեց, որ Թրամփի թվիթերյան գրառումների վերաբերյալ իր կարծիքը հիմնված է հետազոտությունների վրա, գրում է The Verge-ը։