Honor-ը ջերմությունը չափող սմարթֆոն է արտադրել

Honor-ը ջերմությունը չափող սմարթֆոն է արտադրել

Ինչպես հաղորդում է XDA-Developers-ը, Honor Play 4 Pro սմարթֆոնը հագեցած է ինֆրակարմիր տվիչով, որը հնարավորություն ունի մարդու մարմնի ջերմությունը չափել։  Weibo-ի պաշտոնական էջում հրապարակված հոլովակում երևում է մի փոքրիկ խողովակ, որը մոտեցված է մարդկանց դեմքին ու դաստակներին։ Հեռախոսները ներկայացվել են Չինաստանում ու ներկա պահին միջազգային վաճառքի մասին ոչ մի խոսք չկա։

 Ջերմաչափը նախկինում հնչում էր, որպես սմարթֆոնի անպետք ու ավելորդ ֆունկցիա, սակայն պանդեմիայի օրերին սա կարող է բավականին օգտակար գաջեթ դառնալ։ Իհարկե, դրա օգտակարությունը կախված է նրա ճշգրտությունից։ Honor-ն ասում է, որ տվիչը աշխատում է -20-ից մինչև 100 աստիճան Ցելսիուսի սանդղակով ջերմաստիճանի դեպքում։ Դա ավելի քան բավարար է, մարդկային մարմնի ջերմաստիճանի դիապազոնը ծածկելու համար։

Honor-ն, ըստ էության, առաջին ընկերությունն է, որն իր սմարթֆոնում ջերմաչափիչ հնարավորություն կունենա։ Ընկերությունում նշում են, որ դեռ 2016 թվականին թողարկել են Cat S60 բավականին հաջողված սմարթֆոնները, որոնք տեսախցիկում ջերմային ֆոնը ֆիքսող սենսոր ունեին։ Այնտեղ նմանատիպ տվիչները վաճառվում էին նաև, որպես հեռախոսային հավելված։ Այդ հեռախոսը մեծ մասսայականություն դժվար վայելեր, սակայն այն ավելի շատ պրոֆեսիոնալ օգտագործման համար էր նախատեսված։

Թեգեր: covid-19, Honor, New