Ցանկապատ iPhone-ներից․ ի՞նչ է արել Վիետնամի բնակիչը (տեսանյութ)

Ցանկապատ iPhone-ներից․ ի՞նչ է արել Վիետնամի բնակիչը (տեսանյութ)

Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է օգտագործել հին ու չաշխատող iPhone-ները։ Օրինակ, հնարավոր է դրանցով զարդարել ցանկապատը։ Վիետնամի բնակիչն իր տան շուրջը ցանկապատ է կառուցել, որը մեծամասամբ բաղկացած է հին iPhone-ներից, հիմնական 6 կամ 7։

Ու սրանք պարզապես iPhone-ի նկարներ չեն կամ կեղծված դիմապատում։ Սրանք ամենաիսկական iPhone-ների կորպուսներ են, պարզապես առանց «ներքին օրգանների»։ Ամենայն հավանականությամբ այս տան սեփականատերն աշխատում է ինչ-որ խոշոր ծառայությունների կենտրոնում, որտեղից էլ վերցրել է բոլոր այս պահեստամասերը։

Թե քանի կորպուս է օգտագործվել անհայտ է, բայց հետաքրքրականն այն է, որ սև կորպուսները հատու կենտ են։ Հիմնականում դրանք մոխրագույն, ոսկեգույն կամ վարդագույն կորպուսներ են։