Պանդեմիայի օրերին Հնդկաստանում դրոններով առաքում կանեն

Մինչև վերջերս Հնդկաստանում դրոնները խիստ արգելքի տակ էին, չնայած այն հանգամանքին, որ երկրում շուկայի ծավալը գնահատվում էր մինչև 100 միլիարդ դոլար։ Իրավիճակը փոխվեց կարանտին մտցնելուց հետո։ Իրավապահ մարմինները սկսեցին դրանք կիրառել քաղաքներում իրավիճակի մոնիթորինգի ու վերահսկողության համար։

Հիմա ավելի են ոգևորվել։ Հնդկաստանի քաղավիացիայի ղեկավարը թույլատրել է 13 ընկերություններից բաղկացած Clearsky Flight Consortium կոնսոցիումին փորձարկել դրոնների միջոցով ապրանքների առաքումը։ Այս ցանկից որոշ կազմակերպություններ դրանք հիպերլոկալ առաքմամբ զբաղվող ընկերություններ են, ինչպես օրինակ՝ Zomato, Swiggy և Dunzo ընկերությունները։ Բնականաբար ընկերություններից և ոչ մեկը չի կարող առաքումները սկսել հենց հիմա, ոչ էլ մոտ օրերս։

Ծրագրի գործարկման համար անհրաժեշտ է մշակել անվտանգության մի շարք միջոցառումներ ու օրենսդրական բազա ստեղծել։ Ընկերությունները մոտակա ժամանակներում պատրաստվում են միայն փորձարկումներ անցկացնել, որպեսզի հասկական անօդաչու առաքման հնարավորությունների սահմանը։ Փորձարկումները նախատեսվում են անցկացնել երկու ամիս։ Այդ ընթացքում իշխանությունները այդ 13 ընկերություններին կփույլատրեն 20 կիլոմտեր օդային շառավղով գործունեություն իրականացնել։