YouTube-ը արգելափակել է SpaceX-ի թռիչքի հոլովակները՝ հեղինակային իրավունքները խախտելու պատճառով

YouTube-ը արգելափակել է SpaceX-ի թռիչքի հոլովակները՝ հեղինակային իրավունքները խախտելու պատճառով

YouTube-ը ժամանակավորապես արգելափակել է SpaceX-ի առաջին մարդատար թռիչքը, հեղինակային իրավունքները խախտելու համար։ Բայց, սա այն դեպքում, երբ հոլովակն իրականում ոչ մեկին չի պատկանում ու հայտարարվել էր, որպես հանրային սեփականություն։ Այս փաստի վրա ուշադրություն են դարձրել Ars Technica մասնագետները։

SpaceX-ի Crew Dragon  տիեզերանավի թռիչքը ուղիղ եթերով ցուցադրում էր NASA-ն։ Դրանից հետո ձայնագրությունն առանձին հրապարակվեց, սակայն հենց հաջորդ օրը YouTube-ը արգելափակեց այն, հեղինակային իրավունքները խախտելու համար։ Նկարագրության մեջ գրված էր, որ բողոքը գրել է National Geographic-ը։ Ներքին կանոնակարգի համաձայն, NASA-ն իր լուսանկարներն ու հոլովակները հրապարակում է առանց հեղինակային իրավունքների մակնշման, և բոլորն ազատ են օգտագործելու ու վերահեռարձակելու այդ հոլովակները։

Թռիչքի մեկնարկի օրը սրանից օգտվել են բազմաթիվ ԶԼՄ-ներ ամբողջ աշխարհից, այդ թվում National Geographic-ը։ Թե ով է կոնկրետ բողոք ներկայացրել, հայտնի չէ։ Ենթադրաբար պատճառը հավակնությունների ավտոմատ համակարգերն են, սակայն դրա պատճառով YouTube-ից կորել են նաև հեռարձակման պատճենները։

Հոլովակները վերադարձել են հաջորդ առավոտյան։ NASA-ի հեռահաղորդակցության գծով տնօրենը մանրամասնել է, որ դրա պատճառով գործակալությունը ստիպված է եղել կապվել YouTube-ի հետ ու խնդրել NatGeo-ին, որպեսզի հետ վերցնի բողոքը։

Թեգեր: NASA, SpaceX, Youtube