Ռոգոզինի սկանդալային հայտարարությունները ջնջել են նրա միկրոբլոգից

Ինչպես, որ սպասվում էր, Ռոսկոսմոսի թվիթերյան էջին ջնջեցին Դմիտրի Ռոգոզոինի սկանդալային գրառումները։ Հիշեցնենք, որ Ռոգոզինի անձնական թվիթերյան էջը փոխանցվել էր Ռոսկոսմոսին, քանի որ նա ավելի շատ հետևորդներ ուներ, քան Ռոսկոսմոսը։

«Twitter-ն այժմ Ռոսկոսմոսինն է, հետևաբար տեղեկատվությունն էլ պետք է համապատասխան լինի։ Անձնական տվյալները գնում են, նրանց փոխարեն գալիս են պետական գործակալության տվյալները»,- հայտնել է ծառայության մամուլիս խոսնակ Վլադիմիր Ուստիմենկոն։

Նշենք, որ փոխանցումից անմիջապես հետո միկրոբլոգում փոխվեց նկարագրությունն ու գլխավոր լուսանկարը։ Սակայն Ռոգոզինի հին գրառումները նոր կյանք ստացան, քանի որ օգտատերերը հասցրել են մի քանի սքրինշոթ անել։

Ու ամենակարևորը, Ռոգոզինի Թվիթերից անհետացել է լեգենդար բատուտի մասին գրառումը, որտեղ նա ԱՄՆ-ին առաջարկել էր բատուտով թռչել տիեզերք։