Apple-ը հեռավար սելֆիի տեխնոլոգիա է մշակել

Apple-ը պատենտավորել է խմբակային սելֆիների նոր տեխնոլոգիան։ Այն թույլ է տալիս հեռավորության վրա սելֆիներ անել անգամ այն դեպքում, երբ մարդիկ գտնվում են տարբեր վայրերում։

Դատելով Apple-ի հայտարարություններից, օգտատերերը կարող են իրենց ընկերներին հրավիրել, այսպես ասած, իրենց սելֆի։

Փաստաթղթերում առանձին կետով նկարագրված է հրավիրման ինտերֆեյսը, նաև ընդունելու կամ հրաժարվելու հնարավորությունների ինտերֆեյսը։ Ընդ որում, յուրաքանչյուր մասնակիցն ինքը կարող է ընտրել մասնակիցների դասավորությունը լուսանկարում։

Տեխնոլոգիան թույլ է տալիս ոչ միայն ստատիկ լուսանկարներ անել, այլ վիդեո ձայնագրել կամ ուղիղ եթե մտնել։ Համապատասխան ռեժիմն ընտրելը հնարավոր է դառնում միայն այն ժամանակ, երբ բոլոր մասնակիցներն ընդունեն իրենց հրավերն ու որոշում են իրենց դիրքը լուսանկարում։

Սելֆիի վերջնական տարբերակը յուրաքանչյուր սարքավորման վրա առանձին կմշակվի։ Համակարգը կմքարի բոլորի ֆոնն ու դրանից հետո արդեն մաքրված պերսոնաժները կահավքվեն մեկ լուսանկարում։

Եթե դուք գտնվում եք փոքր հեռավորության վրա, օրինակ օգտվում եք նույն WiFi-ից, սմարթֆոնը կօգտագործի AirDrop տեխնոլոգիան, տվյալների փոխանակաման համար։