Առաջին թափանցիկ սմարթֆոնը (տեսանյութ)

Առաջին թափանցիկ սմարթֆոնը (տեսանյութ)

Մայիսի վերջին շուկայում հայտնվեց Nubia Red Magic 5G Deuterium Transparent Edition սմարթֆոնի թափանցիկ տարբերակը, որը բավականին արագ վերջացավ։ Հիմա արդեն ցանցում հայտնվել են բավականաչափ հոլովակներ, որոնք ցուցադրում են սմարթֆոնի հնարավորությունները։ Թափանցիկ կափարիչը ցուցադրում է սմարթֆոնի հիմնական կոմպոնենտները, այն է՝ հովացուցիչը, Snapdragon 865 պրոցեսորը, LPDDR 5 օպերատիվ հիշողությունն ու արագ լիցքավորման համակարգը։

Բացի դրանից, հայտարարել են, որ լույս կտեսնի սմարթֆոնի նոր տարբերակը՝ 16 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ֆլեշ հիշողությամբ։ Այդ տարբերակը վաճառքում կհայտնվի հունիսի 14-ին, 735 դոլարով։

Թեգեր: New, Smartphone, Snapdragon