Շները ենթարկվել են ռոբոտների հրամաններին (տեսանյութ)

Շները ենթարկվել են ռոբոտների հրամաններին (տեսանյութ)

Ամերիկյան գիտնականները պարզել են, որ շները կարող են ենթարկվել մարդանման ռոբոտների հրամաններին, դրան զուգահեռ նրանք չեն ենթարկվի այն հրամաններին, որոնք դուրս են գալիս հասարակ բարձրախոսից (динамик): Իրենց աշխատանքներում հետազոտողներն օգտագործել են ճապոնական Nao ռոբոտին։ Շները երկար նայում էին նրա վրա, երբ ռոբոտը տալիս էր նրանց անունը և նստում էին, երբ ռոբոտը տալիս էր «նստել» հրամանը։ Աշխատանքի արդյունքները ներկայացվել են HRI (Human-Robot Interaction) գիտաժողովի ժամանակ։ Այն անց է կացվել մարտին, օնլայն ռեժիմում։

Խելացի համակարգի հիմնական առանձնահատկությունը, որով այն տարբերվում էր մնացած սարքավորումներից, դա այն էր, թե օգտագործողն ինչպես է այն ընդունում, ինչպես է դրան վերաբերվում։ Խելացի բարձրախոսներն, օրինակ, ընկալվում են որպես բարձրախոս, թեև արդեն բավականին լայն կրառություն ունեն որպես զրուցակից ու խորհրդատու։ Սակայն, օրինակ, հումանոիդ ռոբոտներն ընկալվում են, որպես հասարակության գրեթե լիարժեք անդամ, որոնք կարող են ունենալ իրենց հետաքրքրություններն ու էմոցիաները։

Ռոբոտների հետ գործակցում են ոչ միայն մարդիկ, այլև նրանց ընտանի կենդանիները, ու հետաքրքրական է հետևել, թե ինչպես են նրան ընկալում խելացի տեխնոլոգիաները։ Դրանով որոշեցին զբաղվել Յեյլի համալսարանի փորձագետները, Բրայան Սկասելատտիի գլխավորությամբ։

Հետազոտությանը մասնակցել են 34 ընատնի շներ, ընդ որում, տարբեր տարիքի։ Կարևոր հանգամանքն այն էր, որ նրանք բոլորն էլ պետք է ենթարկվեին «Նստել» հրամանին։

Շներին երկու խմբի են բաժանել։ Մի մասը պետք է ենթարկվեր մարդանման Nao ռոբոտի հրամաններին, մյու խումբը՝ սովորական բարձրախոսից դուրս եկող հրամաններին։ Էքսպերիմենտի ժամանակ ներկա էին նաև փորձարկողն ու շների տերերը։

Առաջին էքսպերիմենտի ժամանակ փորձարկողները ուշադրություն են դարձրել, թե ինչպես են արձագանքում շները, երբ իրենց անունն են տալիս։ Միացրել են նախապես ձայնագրված կնոջ ձայնը, որը նրանց անունն է տալիս ու հատուկ տեսաձայնագրության միջոցով հետևել են, թե ուր է ուղղված շան հայացքը։

Մինչև իրենց անունը լսելը, շները նախընտրում էին նայել իրենց տերերին կամ փորձարկողին, կամ էլ այլ առարկաների։ Հատուկ ուշադրություն չէին դարձնում ոչ ռոբոտին, ոչ էլ բարձրախոսին։ Այն շները, որոնց անունը տալիս էր ռոնոտը, իրենց հայացքն ուղղում էին հենց ռոբոտի վրա, իսկ բարձրախոսի վրա այդպես էլ ոչ ոք ուշադրություն չդարձրեց։

Երկրորդ փորձարկման ժամանակ ռոբոտն էլ, բարձրախոսն էլ տվել են «նստել» հրամանը, անմիջապես այն բանից հետո, երբ շներին կանչել էին իրենց անունով։

Այն շները, որոնց հրաման էր տվել ռոբոտը, մեծամասամբ ենթարկվում էին ու ուշադրություն էին դարձնում, իսկ բարձրախոսին՝ ոչ։

Կարևոր է նշել, որ հրաման տվող ռոբոտը ձեռքում հյուրասիրություն ուներ պահած և հրամանին ենթարկվելուց հետո տալիս էր շանը։  

Սակայն հետազոտողները մանրամասնել են, որ շները ենթարկվում էին հրամաններին անգամ մինչև այն պահը, երբ հասկացել են, որ դրա համար հյուրասիրություն են ստանալու։ Մեկ ուրիշ օրինակ էլ են բերում։ Անգամ հյուրասիրության գայթակղությամբ նրանց չի հաջողվել շներին սովորեցնել, որպեսզի նրանք ենթարկվեն բարձրախոսից եկող հրամաններին։

Թեգեր: dog, Robot, yeyl