IBM ընկերությունը դադարեցնում է դիմաճանաչման համակարգերի մշակումն ու վաճառքը

IBM ընկերությունը դադարեցնում է դիմաճանաչման համակարգերի մշակումն ու վաճառքը

IBM ընկերությունը դադարեցնում է դիմաճանաչման ու վերլուծության ծրագրերի վաճառքն ու դրանց մշակումը։ Այս մասին գրված է ընկերության գլխավոր տնօրեն Արվինդա Կրիշինայի նամակում, որն ուղարկվել էր մի քանի կոնգրեսականների։

«IBM միշտ դեմ է եղել այնպիսի տեխնոլոգիաների, այդ թվում դիմաճանաչման համակարգերի մատակարարմանն այնպիսի կազմակերպությունների, որոնք տեխնոլոգիան օգտագործում են համատարած վերահսկողության, ռասսայական տարանջատման, մարդու հիմնարար իրավունքները խախտելու և ընդհանրապես բոլոր այն նպատակներով, որոնք հակասում են մեր ընկերության սկզբունքներին ու որդեգրած արժեքներին։ Մենք կարծում ենք, որ իսկը ժամանակն է համազգային քննարկում սկսելու, թե ինչպես պետք է իրավապահ մարմիններն օգտագործեն այդ տեխնոլոգիաները, կամ ընդհանրապես պե՞տք է օգտագործել», ցիտում է նամակը TJ-ն։

The Verge-ը գրում է, որ վերջին տասնայմակի ընթացքում դիմաճանաչման տեխնոլոգիաները թռիչքաձև աճ են գրանցել։ Սակայն այդ տեխնոլոգիաները մեծամասամբ մշակում են մասնավեր կազմակերպությունները, իսկ պետական վերահսկողությունն ու կարգավորումները գրեթե բացակայում են։ Բացի դա, ալգորիթմները ոչ միշտ են իրենց «կոռեկտ պահում» ու դրա մշակողներին սկսում են մեղադրել ռասիզմի մեջ։ Դրան էլ գումարած, այդ ալգորիթմների հաճախակի սխալները թույլ չեն տալիս դրանք լայնորեն կիրառել իրավապահ համակարգում։

CNBC-ի տվյալներով IBM-ը հրաժարվել է այդ տեխնոլոգիաներից Ջորջ Ֆլոյդի սկանդալային մահից հետո։ CNBC-ն նաև մանրամասնել է, որ IBM-ը դիմաճանաչման համակարգերը մեծամասամբ մշակում էր ԱՄՆ կառավարության պատվերով, սակայն այդ բիզնեսն ընկերությանը մեծ եկամուտներ չէր բերում։

Թեգեր: bloomberg, CNBC, Face ID, IBM